Ինչու է հարևանի հարսը միշտ ավելի լավը…

Հինավուրց ժամանակներում Աստված ստեղծել էր տասը Ադամ, որ ընկերովի լինեին, մեկը ձուկ էրբռնում,

մյուսը ոչխարի հոտն էր խնամում, մյուսը հողն էր մշակում, ու այդպես:

Մի օր նրանք եկան Աստծո մոտ խնդրանքով:

— Ամեն ինչ կա, բայց տխուր է, ինչ որ բան մեզ չի բավարարում:

Աստված նրանց կավ տվեց և ասաց

— Գնացեք և ամեն մեկդ ձեզ համար ձեր իսկ ցանկությամբ կին ծեփեք, ինչպիսին որ ձեզ դուր է գալիս՝ գեր,

նիհար, բարձրահասակ, փոքրամարմին, ես էլ նրանց մեջ հոգի կդնեմ:

Եվ Աստված սկուտեղի վրա շաքար դրեց ու ասաց.

— Այստեղ տասը կտոր է, ամեն մեկդ մի կտոր շաքար վերցրեք ու տվեք ձեր կնոջը,

որպեսզի կյանքը նրա հետ քաղցր լինի:

Այդպես էլ արեցին:

Հետո Աստված բարկացավ.

— Սկուտեղի վրա 11 կտոր շաքար կար, ով է երկու կտոր վերցրել:

Բոլորը լռեցին:

Աստված նրանցից վերցրեց կանանց և խառնեց նրանց, ու բաժանեց պատահականության սկզբունքով:

Այդ օրվանից սկսած տղամարդիկ մտածում են, որ մյուսի կինը ավելի քաղցր է, որ նրա հետ կյանքը ավելի լավ է, քանի որ կերել է երկրորդ կտոր շաքարը:

Եվ միայն Ադամներից մեկը գիտեի, որ իր կինը միակն է ու անկրկնելի, որովհետև շաքարի կտորը կերել էր հենց ինքը՝ այլ ոչ թե կինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ