Որքան պետք է քնել օրվա ընթացքում սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար…

Բրիտանացի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական վեց ժամից պակաս քնող մարդիկ ավելի հաճախ են բախվում սրտի իշեմիկ հիվանդության ու գլխուղեղի կաթվածի զարգացման բարձր հավանականության խնդրին:

Ինչպես գրում է med2.ru կայքը, հետազոտությանը մասնակցել է 2000 մարդ:

Հետազոտելով կամավորների սովորություններն ու կենսակերպը՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մեծահասակների ճնշող մեծամասնությունն ունի քնի քրոնիկ պակաս.

նրանց միայն մոտ 17%-ն է քնում օրական ութ ժամ՝ հետևելով բժիշկների խորհուրդներին:

Գիտական տվյալներով՝ գիշերվա ընթացքում օրգանիզմի վերականգնման համար անհրաժեշտ է քնել նվազագույնը յոթ ժամ, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հասուն բրիտանացիների գրեթե կեսը չի քնում անգամ վեց ժամ:

«Վեց ժամից պակաս քնող մարդկանց մոտ բարձր է լինում ոչ միայն սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը, այլև գլխուղեղի կաթվածի:

Հանգստի պակասի հետևանքով այդ հավանականությունը բարձրանում է 60%-ով», — ընդգծում է պրոֆեսոր Փոլ Գրինգրասը:

Մասնագետի խոսքով՝ չափազանց քիչ քնող բոլոր մարդկանց մոտ նկատվում է զարկերակային բարձր ճնշում ու արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ:

Նա ընդգծում է, որ քնի պակասը մարդու ԴՆԹ-ի վրա ունենում է նույնքան վատ ազդեցություն, որքան սթրեսն ու ծխախոտի գործածությունը:

Քնի խանգարումներով պայմանավորված քնի պակասի դեպքում գիտնականը խորհուրդ է տալիս մարդկանց մարզվել:

Մարդկանց 85%-ը նկատել է, որ քնի որակը զգալիորեն բարելավվում է ֆիզիկական վարժություններից հետո, ընդգծում է Փոլ Գրինգրասը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ