Առաջին հայացքից երջանիկ փոքրիկ աղջիկ է. Գիտե՞ք ինչ է թաքնված այդ երջանկության հետևում…

4 ամյա Աբբին ապրում է Նյու Յորքում: Նա միշտ ժպտում է, սակայն դրա հետևում սարսափելի ճշմարտություն է թաքնված:

Աղջիկը հիվանդ է արյան քաղցկեղի հատուկ ձևով, որը հիմնականում խոցում է երեխաներին:

Փոքրիկը ստիպված է գտնվել մասնագիտացված կլինիկայում, որտեղ, չնայած ոչ մի բանի, երեխան չի հուսահատվում և ուրախանում է, և հնարավոր է, ապրում է կյանքի վերջին ամիսները:

1_result

Աբբին ունի սիրելի բուժեղբայր՝ Մեթթ Հիքլինգ անունով:

Փոքրիկն ամեն օր գալիս է նրա մոտ ստուգման, եթե նույնիսկ չկա դրա անհրաժեշտությունը:

Մեթթն այնքան է դուր գալիս Աբբիին, որ աղջիկը 4 տարեկանում երազում է ամուսնանալ նրա հետ:

2_result

Մի օր Աբբին պատմեց մորը, որ Մեթթի հետ հաջորդ հանդիպման ժամանակ պատրաստվում է նրան ամունության առաջարկություն անել:

Երբ բուժեղբայրն իմացավ դրա մասին, որոշեց անակնկալ անել փոքրիկին՝ «հարսանիք» կազմակերպելով:

Հաջորդ օրը կլինիկայում իսկական խնջույք էր, Մեթթն ու աշխատակիցները լավ ջանացել էին:

4_result

5_result

Նորպսակները փոխանակվեցին մատանիներով և միմյանց հարսանեկան տորթ հյուրասիրեցին:

6_result

7_result

Սա էլ հարսանեկան ավտոմեքենան: Եվս մի նվեր Աբբիին՝ Մեթթի կողմից:

8_result

Մեթթը լավ է հասկանում, թե որքան կարևոր է այդ պահին հոգեպես աջակցել երեխաներին, քանի որ առանց այն էլ նրանց կյանքում ամեն ինչ բարդ է:

Այդ օրը Աբբին մոռացել էր իր հիվանդության մասին…

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ