Մկրտության ժամանակ քահանան հարվածում է մկրտվող երեխային/տեսանյութ/…

Համացանցում հայտնվել է մկրտության ժամանակ արված այս տեսանյութը և մեծ արագությամբ տարածվել է ողջ համացանցում:

Գործողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի եկեղեցիներից մեկում: Տեսանյութում երևում են քահանան և ընտանիքը՝ փոքրիկ երեխայի հետ միասին:

Սակայն փոքրիկին այնքան էլ դուր չէր գալիս այդ արարողությունը: Որպես կանոն, երեխաներն իրենց հարմարավետ չեն զգում նոր վայրերում, հատկապես, երբ նրանց անծանոթ է գրկում:

Այդ պատճառով էլ երեխան չէր դադարում արտասվել:

Սկզբում քահանան փորձեց հանգստացնել երեխային խոսքերով: Երևի փորձում էր նրան բացատրել, թե ինչ է տեղի ունենալու:

Սակայն երեխային դա չէր հետաքրքրում, և նա շարունակում էր լացել, և այդ ժամանակ էլ քահանան կորցրեց ինքնակառավարումը:

Մի ակնթարթում նա բռնեց երեխայի գլուխը և սկսեց բարձրաձայն բարկանալ նրա վրա: Իսկ հետո շոկի ենթարկեց բոլոր ներկաներին. նա ապտակեց երեխայի դեմքին:

Նման ագրեսիվ պահվածքը ստիպեց ծնողներին քահանայի ձեռքից զոռով քաշել երեխային:

Քահանան հրաժարվում էր նրան բաց թողնել: Հայրը ստիպված եղավ ուժ կիրառել, որպիսի վերցնի լացող երեխային:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ