Մարդկանց միայն 5 տոկոսը գիտե ձեռքերը ճիշտ լվանալու ձևը…

ԱՄՆ-ում անցկացված կոլի բակտերիային վերաբերող հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց միայն 5%-ն է ճիշտ լվանում ձեռքերը:

Ձեռքերի ճիշտ լվացման համար ջրի ջերմաստիճանը էական նշանակություն չունի:

Շատերը նախընտրում են ձեռքերը լվանալ տաք ջրով, որպեսզի բակտերիաները ոչնչանան, սակայն ջերմաստիճանը որևէ վճռորոշ դեր այս հարցում չի խաղում:

Մասնագետները նշում են, որ կարևորը ձեռքերի ափերի շփման վրա ծախսված ժամանակն է, որը պետք է 20 վայրկյանից պակաս չտևի:

Ձեռքերը լվանալաը կարևոր է և պետք է իրականացվի օրվա մեջ մի քանի անգամ:
Սակայն ոմանք մոռանում են ձեռքերը լվանալ անգամ պետքարան գնալուց հետո:
Նյու Յորքի օդանավակայաններից մեկում անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ պետքարանից օգտվողնեի միայն 30%-ն է լվանում ձեռքերը:

Ձեռքերի ճիշտ լվանալը օգնում է խուսափել տարբեր տեսակի բակտերիաների տարածումից և կարևոր նշանակություն ունի օրգանիզմի առողջության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ