Կարիճները լինում են մի քանի տեսակի. Որ տեսակին եք պատկանում դուք…

Կարիճները իշխող և զգացմունքային մարդիկ են։ Սակայն դա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ը ծնված մարդկանց ընդհանուր բնութագիրն է։

Այդ ժամանակահատվածի սահմաններում  կարելի է առանձնացնել երեք փուլ, որոնք էականորեն տարբերվում են իրարից։ Համապատասխանաբար կտարբերվի նաև տարբեր փուլերում ծնված Կարիճների բնավորությունը։

Ահա թե ինչպիսի երեք տարբեր տեսակի են Կարիճի նշանի տակ ծնված մարդիկ։

Առաջին խումբ (հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 2-ը)

Այս փուլում ծնվածները Կարիճների մեջ ամենից զգացմունքայինն են։ Հաճույքի հետևից ընկած՝ նրանք վատնում են երիտասարդ տարիները։

Պատճառն այն է, որ նրանց կառավարում է Մարս մոլորակը։

Նման Կարիճների բնավորության աչքի ընկնող գծերից են խիզախությունն ու անհավատալի մագնիսականությունը։

Նրանք պատված են գաղտնիքների ու առեղծվածների շղարշով։

Բնույթով գաղտնապահ են ու զուսպ։ Նույնիսկ հակառակ նրան, որ նման մարդիկ սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Նրանք լի են խանդավառությամբ և եռանդով։

Այդ մարդիկ աչքի են ընկնում հավատարմությամբ ու իրենց սիրելիների հանդեպ անձնվիրությամբ։

Նույն զոհողությունն էլ փոխադարձ են պահանջում։ Միակ բանը, որի պատճառով ընդունակ են խզելու հարաբերությունները՝ դավաճանությունն է։

Մյուս Կարիճների պես այդ մարդիկ ոխակալ են ու քինոտ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ