Աղջիկները հարսանեկան զգեստներով կատարեցին քաղցկեղից մահացող հոր վերջին ցանկությունը…

Վիլլի Շելտոնի մոտ ախտորոշել էին քաղցկեղ։

Շուտով բժիշկները ասացին, որ ոչինչ չեն կարող անել և նրան փրկել այլևս հնարավոր չէ։ Նա շատ ծանր էր տանում այդ ամենը, քանի որ ուներ շատ մեծ ընտանիք և նրանք իր մասին հոգ էին տանում։

Հիմա նա ստիպված էր լքել իր սիրելի ընտանիքին։Վիլլի ընտանիքում կան հարազատ և որդեգրած երեխաներ իր նախկին ամուսնությունից։ Նա լավ և սիրալի հայր է։

Վիլլին ունի 7 հրաշալի աղջիկներ։ Նա միշտ ցանկացել է ուղկեցել իր աղջիկներին խորանի մոտ և տեսնել նրանց ամուսնությունը։

Ի՞նչ է ստացվում, որ նրա երազանքը այլևս չի՞ կատարվի։Աղջիկները շատ էին տխրել, սակայն մի օր նրանց մոտ մի հրաշալի միտք ծագեց, որի շնորհիվ նրանց հայրը կարող էր իր բոլոր աղջիկներին ուղեկցել խորանի մոտ։

Էմիլին՝ նրա ավագ դուստրըմ արդեն ամուսնացած էր, սակայն նրանք հարսանեկան արարողություն չէին արել։

Նա անգամ չէր մտածում, որ կարող է օգնել իր հորը և նվիրել նրան իր երազանքը։Սակայն նրա մոտ մի լավ միտք առաջացավ։ Նա իր ամուսնու հետ որոշեց ևս մեկ անգամ տալ ամուսնական երդում, սակայն այս անգամ նա պետք է հագներ հարսանեկան սպիտակ զգեստ և ամեն ինչ պետք է լիներ ըստ կանոնների։

Նրա հայրը պետք է ուղեկցեր աղջկան դեպի խորան։Մյուս աղջիկները նույնպես սպիտակ զգեստ պետք է հագնեին և լինեին որպես հարսանքույր։

Բժիշկները ամեն ինչ արել էին, որ նա այդ օրը իրեն ավելի առույգ ու լավ զգար։ Բժիշկը ամբողջ ընթացքում նրա կողքին էր։ Վիլլին ուղեկցեց իր աղջկան խորանի մոտ։ Իսկ նրա 6 աղջիկները սպիտակ զգեստերով քայլում էին իրենց հոր կողքով։

Հայրիկը շատ երջանիկ էր։ Ես հասկացա, որ մենք ճիշտ ենք վարվել,—ասաց նրա երկրորդ աղջիկը՝ Ջենիֆերը։

Վերջում Վիլլի Շերիլը իր աղջիկներին նվիրեց մեդալիոններ, որտեղ դրված էր իր և աղջիկների նկարները։ Իսկ ետևի կողմում գրված էր՝

«Հոր սերը հավերժական է»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ