15 ճշմարտություն, որ պետք է հասցնել պատմել դստերը, քանի դեռ ուշ չէ

Այս աշխարհն այնքան էլ հիասքանչ չէ, ինչպես գրում են ռոմանտիկ գրքերում կամ ցույց տալիս լիրիկական ֆիլմերում և արքայադուստրերի մասին մուլտֆիլմերում։

Եվ մեր դուստրերը պետք է դրա մասին իմանան։ Նրանց հիմիկվանից տեղեկացրեք, որ ուզեն թե չուզեն, իրենց վիճակված է կյանքում առնչվել բազմաթիվ դժվարությունների ու անգամ անախորժությունների հետ։

Կարևորը, որ նրանք պատրաստ լինեն ու սովորեն այդ խոչընդոտները հաղթահարել։ Հետևաբար․․․

Ստորև Bestinfo.am-ի ներկայացրած 15 ճշմարտությունը հարկավոր է անպայման պատմել դստերը, քանի դեռ նա չի սկսել ապրել չափահաս կյանքով։

-Երջանկությունը փողի մեջ չէ-Ոչ էլ մասնագիտական նվաճումների։ Անհրաժեշտ է սովորել երջանիկ ապրել՝ ի հեճուկս ամեն ինչի։

-Զգույշ եղեք տղամարդկանց հետ հարաբերություններում-Հիշեք, որ տղամարդու հաճելի ժպիտն ու լավ շարժուձևը կարող են ընդամենը սառը հաշվարկը քողարկելու միջոց լինել։

-Սերը միշտ չէ, որ երջանկացնում է-Ամեն մի հարաբերությունից հարկավոր է դասեր քաղել, սովորել չհիասթափվել սիրուց ու շարունակել որոնումները։

-Ոչ մի տղամարդ իրավունք չունի ձեռք բարձրացնել կնոջ վրա-Ինչպես նաև վիրավորել նրան ու ստորացնել։ Ձեր դուստրը պիտի սովորի սիրել ինքն իրեն ու խուսափի անառողջ հարաբերություններից։

-Չարժե վստահել առաջին պատահած մարդուն ու կյանքը պատմել-Վստահությունը պետք է վաստակել։ Ձեր դստերը սովորեցրեք ականջալուր լինել սեփական կանխազգացմանը ու ոչ մեկին թույլ չտալ իրեն խաբել։

-Պետք է սովորեցնել դստերը, որ կարողանա ճիշտ ընտրել ընկեր(ուհի)ներին-Իսկական ընկերը պիտի միշտ ընկերոջ (ընկերուհու) կողքին լինի ինչպես ուրախության, այնպես էլ՝ տխրության պահերին։ Իսկական ընկերությունը ճակատագրի նվեր է։

-Ուժեղ կանայք լաց են լինում-Ձեր դուստրը պիտի իմանա, որ հարկ եղած դեպքում պետք է ազատություն տա զգացմունքներին, ստիպի, որ շրջապատն իրեն ընդունի այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Կնոջ առողջ զգացմունքներն անչափ կարևոր են։

-Արտաքինը երկրորդական է-Ամենակարևորը ներքին գեղեցկությունն է, հարուստ ներաշխարհը, որը լույս է ճառագում իր շուրջն ու գեղեցկացնում կնոջը, անգամ, երբ երիտասարդությունն անցնում է։

-Չպետք է տուրք տալ ամբոխին-Ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ նախ պիտի մտածել հետևաքների մասին ու շատ չկարևորել հանրային կարծիքը, քանի որ ամեն մարդ միայն սեփական արարքների համար է պատասխանատու։

-Պետք է հարգել ուրիշներին և ինքն իրեն-Այդ առումով առաջին քայլը սեփական անձը, արտաքինը սիրելն է, ինչպես նաև սեփական բնավորության առանձնահատկությունների հետ հաշվի նստելը։

-Չպետք է առանձնապես կարևորել ուրիշների խոսքերն ու տեսակետը-Մեծ է հավանականությունը, որ ձեզ քննադատողները ցածր ինքնագնահատական ունեն։ Սեփական ուժերին անսալը հաջողության առաջին գրավականն է։

-Մարդիկ միշտ չէ, որ ճշմարտությունն են ասում-Պետք է փորձել արագ բացահայտել սուտն ու կեղծիքը, սովորել տարբերել ցորենը որոմից։

-Չարժե անձնական կյանքը մանրամասներով ի ցույց դնել սոցցանցերում-Խուսափեք ձեր անձնական կյանքի կարևոր բաները լայն շրջանակների սեփականությունը դարձնելուց։ Չարժե ավելորդ անգամ չարություն ու նախանձ հարուցել սեփական անձի հանդեպ։

-Լիարժեք երջանկություն երբեք չի լինում-Եթե ձեր կյանքում ինչ-որ բան է պակասում, որ ձեզ իսկապես երջանիկ զգաք, մտածեք, որ շատերը չունեն այն, ինչին դուք հասել եք։ Գոհունակություն հայտնեք ճակատագրին ու Աստծուն նրա համար, ինչ ունեք։

-Սովորեցրեք ձեր դստերը կյանքի առաջնահերթությունների ցանկ կազմել-Այնուհետև հարկ կլինի հետևել այդ առաջնահերթություններին և փորձել հավատարիմ մնալ դրանց։ Մշտապես մտքում պահեք ձեր նպատակներն ու հետևեք սեփական կյանքի ուղուն։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *