12 ոսկե կանոն, որոնց պետք է հետեւել լվացք անելիս
- Լվացքի մեքենան նույնպես ունի մաքրման կարիք
Այն պետք է միշտ մաքուր վիճակւմ պահել, երկար օգտագործելու համար: Դուռը փակ մի պահեք, դրանից տհաճ հոտ կառաջանա մեքենայի մեջ:
Լվացքի փոշու համար նախատեսված բաժինը եւ մեքենայի ներսը նույնպես պետք է մաքուր լինեն: Որպեսզի մեքենան երկար ծառայի, կա մեկ խորամանկ քայլ, տարին մեկ անգամ միացրեք դատարկ մեքենան ամենատաք ջրի ռեժիմով եւ կես լիտր քացախով:
- Միաժամանակ շատ իրեր մի լվացեք
Տարողունակ մեքենան իհարկե լավ է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է լվանալ միանգամից:
Այն պարզապես կարող է չդիմանալ:
- Սրբիչներ լվանալիս կոնդիցիոներ օգտագործել պետք չէ
Կոնդիցիոները թույլ չի տալիս իրերին լիարժեք ջուր կլանել, իսկ սրբիչների դեպքում, դրանք պարզապես լավ չեն մաքրվի:
- Գուլպաները լվանալ առանձին
Գուլպաները լվացեք հատուկ դրա համար նախատեսված ցանցում եւ հատուկ ռեժիմով:
- Ծածկոցներն ու բարձերը պահանջում են կրկնակի լվացում
Անկողնային սպիտակեղենը, բարձերը լվացքի միջոցներով լվանալուց հետո, պետք է մեկ ագամ եւս լվանալ սառը ջրով:
- Լվացքի մեքենան կփչացնի լողազգեստը
Լողազգեստները կարող են փչանալ, քանի որ կարվում են էլաստենից: Դրանք խորհուրդ է տրվում լվանալ ձեռքով եւ սառը ջրում:
- Պետք չէ օգտագործել քլոր
Քիմիական հեղուկների բազմազանության մեջ հաստատ կգտնեք ձեր ճաշակին ու գրպանին հարմար միջոց, այնպես որ քլոր օգտագործեք ծայրահեղ դեպքում:
- Կոճակները լվացքից առաջ պետք է կոճկած լինեն
Դրանք հեշտությամբ կարող են պոկվել հագուստի վրայից:
- Տաբատների շղթաները նույնպես պետք է փակ լինեն
Դրանք կարող են կառչել այլ իրերից եւ վնասել դրանք:
- Շատ լվացող հեղուկը դեռ չի նշանակում մաքուր լվացք
Շվացքի փոշու կամ հեղուկի մեծ քանակությունը լավ չի լվացվի եւ հետքեր կթողնի հագուստի վրա:
- Կեղտաբծերը լվացեք զգուշությամբ
Ամուր տրորել դրանք պետք չէ, կտորը կարող է վնասվել:
Անձեռոցիկով եւ լաքահանիչ նյութով զգուշությամբ հեռացրեք կեղտաբիծը:
- Միշտ դասակարգեք հագուստը
Կանայք գիտեն, որ ոչ բոլոր իրերը կարելի է միասին լվանալ:
Դասակարգեք դրանք ըստ գույնի եւ կտորի:
Հետեւեք այս պարզ կանոններին եւ ձեր լվացքի մեքենան ձեզ երկար կծառայի: