12-ամյա աղջիկը փրկեց 2 երեխաների կյանքը,սակայն ջրից դուրս եկավ կորտրվածքներով…

2013թ.-ի հուլիսին 12-ամյա Լիդա Պոնոմորյովան փրկեց 2 խեղդվող երեխաների կյանքը:

Հուլիսի վերջին Լիդան իր ընկերուհիների հետ միասիյ հանգստանում էին լողափում:Լիդան նշում է,որ այդ գետում լողալ չի կարելի,սակայն դրա մասին զգուշացնող ոչ մի նշում չկա:Այդ է պատճառը,որ շատ մարդիկ մտնում են գետը լողալու:Երեխաներից մեկին գետի հոսանքը խաղալիս քշեց տարավ:Երեխան սկսեց լաց լինել,աղջիկը նետվեց փրկելու:Գետի մոտ կային նաև այլ այլ մարդիկ,սակայն նրանք ափից հեռու էին:

Լիդան հանեց երեպային գետից,սակայն երեխան կորցրել էր գիտակցությունը:Մեծահասակները վազեցին օգնության,փորձեցին ուշքի բերել երեխային:

Սակայն կար ևս մի ցավալի փաստ.երեխաներից մեկին նույնպես այս ընթացքում գետի հոսանքը տարել էր:Լիդան կրկին վազեց դեպի գետը,նա նետվեց աղջկան փնտրելու:Լիդան մի կերպ դուրս բերեց երեխային ջրից:

Փրկված երեխաների ծնողները շատ երախտապարտ էին,նրանք անչափ շնորհակալ էին Լիդային:Լիդան առանց մտածելու փրկել էր 2 երեխաներիէվտանգելով իր կյանքը:Ջրից դուրս գալուց հետո նա թևի հատվածում ցավեր էր զգում:

Հաջորդ օրը Լիդան և մայրը գնացին հիվանդանոց և պարզվեց,որ Լիդան թևի կոտրվածք է ստացել:Այս դեպքի մասին նրանց ծանոթները գրել էին համացանցում,ինչից հետո աղջկան գտել էին լրագրողները:

Լիդայի արարքի մասին իմացել էր նաև Ռուսաստանի ԱԺ պատգամավորներից մեկը և աղջկան քաջալերելու համար զանգահարել նրան:Լիդային պարգևատրեցին իր սխրանքի համար:Լիդային նաև հանձնեցին պետական շքանշան իր արիության համար:

Լիդայի կյանքում այս դեպքից հետո ոչինչ չի փոխվել:Նա շարունակում է ապրել իրնկյանքով,սովորում է,զբոսնում է ընկերների հետ,խաղում է…փայփայում է իր մեդալը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *