1 տարրի առաջ ամուսնացա երեխա ունեցող կնոջ հետ, իսկ իմ աշխատավարձն այդ պահին 135 000 դրամ էր

Մոտ 1-1,5 տարի առաջ ամուսնացա երեխա ունեցող կնոջ հետ: Ծիծաղելի էին ինձ մոտ պատասխանատվություն առաջացնելու նրա փորձերը: «Երեխային ուշադրություն դարձրու», «Հետը դասեր արա», «Գնացեք զբոսանքի, երեխան առավոտից տանն է եղել»…

Ու սա ես լսում էի ամեն օր: Նմանատիպ խոսակցությունների հողի վրա մեզ մոտ սկսվեցին անվերջ վեճեր, ու կնոջս չէր գոհացնում «Երեխան կենսաբանական հայր ունի» իմ կողմից հնչած պատասխանը:

Միակ բանը, որ միշտ պատրաստ էի անել, երեխային իր հոր տուն տանելն էր, միայն թե առանց հարաբերություններ պարզելու:

Տղան 9 տարեկան է, ու շատ շուտ հասկացել էր, թե ինչ է անում մայրը, ընթացքում ինքն էլ միացել էր նրա խարդախություններին:

Սկզբում անընդհատ բարձրանում էր գիրկս, գրքեր ու խաղալիքներ բերում, առաջարկում միասին ժամանակ անցկացնել:

Ինչու՞ միայն սկզբում: Որովհետև ես նրան բացատրեցի, որ եթե նա ինձ հոգնեցնի իր հիմար հարցերով, ապա կհայտնվի մանկատանը:

Բայց այդ «գաղտնիքը» պիտի իմանայինք միայն մենք՝ առանց մայրիկի մասկանցության: Ի վերջո գոյություն ունեն համացանց, խաղեր, ընկերներ, գրքեր… Ինչու՞ հենց ես պիտի զբաղվեմ նրա հետ:

Բացի պատասխանատվության զգացումից ինձ նաև մեղադրում էին, թե քիչ եմ ներդնում ընտանեկան բյուջեի մեջ: Երեխայի կարիքները հոգալու համար ամսական մոտ 50000-60000 պետք, իսկ իմ աշխատավարձն այդ պահին ընդամենը 135 000 էր:

Մի մասը ծախսում եմ տան համար, բայց մյուս մասն էլ իմ անձնականն է, որը տնօրինում եմ՝ ինչպես ցանկանամ: Իսկ երեխայի համար ես պատասխանատու չեմ, դրա համար գոյություն ունեն հայր ու մայր:

Բոլոր հարցերով կնոջս ուղարկում եմ նախկին ամուսնու մոտ: Տղամարդը պարտավոր չէ իր ուսերին վերցնել օտար տղամարդու կողմից ծնված/լքված երեխաներին:

Երբ ամուսնանում ես երեխա ունեցող կնոջ հետ, պիտի հենց ամենա սկզբից գծանշես թույլատրելի սահմանները:

Իսկ հիմա ամեն ինչ կարգին է: Տղան շաբաթվա մեջ մի քանի օր հոր հետ է անցկացնում, կինս հանդարտվել է ու հասկացել իմ դիրքորոշումը: Մենք համերաշխ ենք, ու ինձանից ավելին չեն պահանջում: