ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ. Անչափ համեղ մսով Լազանյա` ընդամենը րոպեների ընթացքում

Բաղադրությունը՝

Երշիկ — 500 գրամ,
Աղացած տավարի միս — 500 գրամ,

Սոխ — 100 գրամ,
Պոմիդոր- 1 հատ,

Տոմատի մածուկ — 200 գրամ,
Ռիկոտա պանիր — 500 գրամ,

Պարմեզան պանիր — 200 գրամ,
Լազանիայի շերտեր — 12 հատ,

Ձու-1 հատ, Սխտոր — 2 պճեղ,
Թարմ մշկընկույզ (мускатный орех),

Խոտաբույսեր և համեմունքներ (ռեհան, սամիթ, մաղադանոս, պղպեղ, աղ),
Շաքարավազ-2 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը՝ Աղացած միսը, երշիկը, սոխը, և սխտորը տապակել այքան ժամանակ մինչև միսը շականագույն դառնա:

Ապա ավելացնել կտրատած պոմիդոր, շաքարավազ, տոմատի մածուկ, համեմուքներ, աղ և կես բաժակ ջուր: Խառնել, և այն կափարիչով ծածկել և թողնել դանդաղ կրակի վրա եփվի 1-1:30 ժամ:Լազանիայի շերտերը դնել տաք ջրի մեջ 15 րոպե: Ռիկոտտա պանիրը քերիչով անցկացնել և վրան լցնել մշկընկույզ, ապա մեկ հատ ձու ջարդել վրան և թարմ կանաչիներ:

Աղացած մսի սոուսի 1/3 լցնել լազանիայի ափսեի մեջ: Ապա դնել լազանիայի շերտերը՝ 6 հատ: Քերած պանիրը լցնել լազանիայի շերտերի վրա, ապա լցնել պարմեզան պանրի 1/3-ը:

Ապա կրկնել երկրորդ շերտը նույն ձևով՝ մսի սոուս, 6 շերտ լազնիայի, պանրի սոուս և քերած պարմեզան:

Երրորդ շերտը կրկին մսի սոուս և քերած պարմեզան պանիր: Այն ծածկել փայլաթիթեղով և դնել 180C ջեռոցի մեջ 25 րոպե: Ապա հանել փայալթիթեղը և ևս 25 րոպե եփել:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *