Օրեր առաջ ավտոբուսով գնում էի տուն… մի երիտասարդ աղջիկ բարձրացավ՝ երկու փոքր երեխաների հետ, մեկը մանկասայլակի մեջ էր նստած…

Երեկ երեկոյան ավտոբուսով գնում էի տուն: Մի կին բարձրացավ՝ երկու երեխաների հետ, փոքրը մանկասայլակի մեջ էր:

ԵՊԲՀ-ն հրապարակել է անվճար երթուղու կանգառները

Կինը չարչարվում էր, չէր կարողանում բարձրացնել մանկասայլակը: Միանգամից մի քանի երիտասարդներ տեղից վեր կացան, շտապեցին օգնել:

Բարձրացան: Հանկարծ մեծ երեխան՝ ով երևի 3 տարեկան էր, ընկավ: Մի ուրիշ աղջիկ արագ գնաց նրա մոտ, բռնեց ձեռքից, օգնեց կանգնել:

Մինչ այդ մայրիկը մանկասայկն էր հարմար տեղ կանգնեցնում: Ազատ տեղ չկար, և մի տատիկ իր տեղը զիջեց փոքր տղայի:

Միջին տարիքի տղամարդը՝ տեսնելով կանգնած տատիկին, վեր կացավ և նրան տեղ տվեց:
Հետո մայրիկը սկսեց ձեռքով մաքրել երեխայի հագուստը, և նրա կողքին նստած կինը պայուսակից խոնավ անձեռոցիկ հանեց և տվեց:

Մինչ երիտասարդ մայրիկը տղայով էր զբաղված, սայլակի մեջ նստած աղջնակը սկսեց կամակորություն անել և լացել:

Նրա կողքին մի աղջիկ կար կանգնած, և նա սկսեց հեռախոսով նկարներ և մուլտեր ցույց տալ, որ փոքրիկը հանգստանա:Բոլոր ուղևոները հետևում էին ընտանիքի արկածներին:Վերջապես նրանք հասան իրենց կանգառ: Կինը նույնիսկ չհասցրեց փորձել իջեցնել սայլակը, երկու երիտասարդներ արեցին դա նրա փոխարեն:

Կինը կանչեց որդուն, և նստած ուղևորների օգնությամբ երեխան հասավ դռան մոտ, պտտվեց և բարձր ասաց.

—Շատ շնորհակալ եմ ձեզ:

Բոլորը ժպտացին և ձեռքով արեցին: Ոչ մի արտառոց բան չի եղել, ոչ մի մեծ իրադարձություն չկա, բայց ներսումս այնքան ջերմ զգացողություն մնաց այդ ուղևորությունից հետո: