Սկզբում մի քիչ պատմեմ իմ մասին։ Անունս Ալինա է, 30 տարեկան եմ, ապրում եմ մորս հետ։ Մի քանի տարի առաջ հայրս հեռացավ կյանքից՝ մեզ թողնելով 3-սենյականոց բնակարան։ Երբ փոքր քույրս որոշեց ամուսնանալ, մայրս վաճառեց մեր տունը և գումարի 1/3-րդ մասը տվեց քրոջս, քանի որ նրանք պատրաստվում էին հիփոթեքով տուն գնել, իսկ այդ գումարը կբավականացներ կանխավճարին և նույնիսկ բնակարանը վերանորոգելուն։
Ես ու մայրս էլ 2-սենյականոց նորոգված բնակարան գնեցինք մեզ համար ու սկսեցինք համերաշխ ապրել։Անկեղծ պիտի ասեմ, որ կցանկանայի ընտանիք կազմել, բայց դե ինչ արած, քրոջս բախտն ավելի շատ է բերել անձնական կյանքի հարցում, 24 տարեկան է, բայց ամուսին ու որդի ունի, իսկ ես՝ ոչինչ։
Այս ամենի մեջ կար միայն մի մեծ խնդիր․ քրոջս ամուսինը։ Հարսանիքից հետո մի քանի ամսվա ընթացքում ծախսեց մորս տված գումարը՝ նույնիսկ չմտածելով աշխատանքի տեղավորվելու մասին։ Հետո այստեղ-այնտեղ աշխատեց որոշ ժամանակ, ընթացքում էլ չկարողացավ գործ գտնել, ավելի ճիշտ՝ չցանկացավ։
Արդյունքում նրանք մնացին առանց գումարի՝ փոքր երեխային գրկին, ու ի՞նչ արեց անպաշտպան խեղճ ամուսինը․․․ իհարկե առաջարկեց կնոջը տեղափոխվել մեր տուն։
Մարտ ամիսն էր, երբ աշխատանքից տուն վերադարձա ու տեսա անակնկալը։ Իմ սենյակում դրված էր մանկական մահճակալ, մանկասալյակ, իսկ իմ բոլոր իրերը հյորասենյակ էին տեղափոխվել։
Երբ մորս հարցրեցի, թե ինչ է կատարվում, ասաց․
—Երեխաները անտուն են մնացել, հո փողոցում չենք թողնի։ Ոչինչ, որոշ ժամանակ թող մեզ հետ ապրեն։ Դու կքնես հյուրասենյակում, իրանք ընտանիք են, ամուսինները չեն կարողանա բազմոցին քնել։Իմ ոչ մի առարկություն նույնիսկ չցանկացան լսել։ Ասել, որ վիրավորված չէի, նշանակում է՝ ոչինչ չասել։
Բայց դա դեռ ամենը չէ։ Ես ու մայրս վաղուց ապրում էինք իմ աշխատավարձով, քույրս չի աշխատում, փոքր երեխա ունի, ամուսիննն էլ․․․ չի կարողանում աշխատանք գտնել։
Բոլորի համար կա գործ, միայն նրա համար չկա։
Ու մարտից մինչև հիմա ես իմ 200 000 աշխատավարձով պահում եմ մորս, քրոջս ընտանիքին, կոմունալներն եմ վճարում։ Երբ քրոջս ասում եմ, որ խոսի ամուսնու հետ, ազդի նրա վրա, վերջինս միշտ պատասխանում է․
-Ախր հիմա նրա մոտ դեպրեսիա է, առանց այն էլ խորը ապրումների մեջ է, որ այստեղ ենք ապրում, էլ աշխատելու ուժ էլ չունի։
Հիմա խնդրում եմ մի խորհուրդ տալ․ ինչպե՞ս վարվեմ։
Ուղղակի նրանց դուրս հանեմ տնից, թե մորս առաջարկեմ վաճառել տունը, ես իմ բաժինը վերցնեմ ու առանձնանամ․․․․ բարդ իրավիճակում եմ հայտնվել։