Քիչ մնաց՝ նա մահանար այն պատճառով, ինչ շատերս ենք անում գրեթե ամեն օր. ուշադիր եղեք

Եթե ուզում եք փռշտալ, արեք դա: Բնական ռեֆլեքսը ճնշելու փորձը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել առողջության համար, կարող է կոկորդը վնասվել, նախազգուշացնում են բրիտանացի բժիշկները:

Վերջերս նրանք անհավանական դեպքի բախվեցին, որը կներկայացնենք ստորև։ 34-ամյա բրիտանացուն շտապօգնությունը հիվանդանոց հասցրեց կոկորդի հետին պատի պայթելուց հետո:

Նա չէր կարողանում խոսել կամ կուլ տալ: Պարզվեց՝ փռշտալու պահին նա փակել էր և՛ քիթը, և՛ բերանը, որպեսզի շրջապատողների ուշադրությունը չգրավեր և բակտերիաներ չտարածեր:

Այդպես նախկինում էլ էր արել: Բայց այդ անգամ ինչ-որ բան այնպես չէր գնացել․ մի քանի ժամ անց կոկորդի ցավն ուժեղացել էր, այն ուռել էր, ձայնը «նստել էր»: Տղամարդը հիվանդանոց էր դիմել: Բարեբախտաբար, նրան վիրահատություն պետք չեկավ:

Նա հակաբիոտիկներով թերապիա անցավ և որոշ ժամանակ կատետերով էր սնվում: Փռշտալն օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքս է, որը փորձում է ազատվել քթում գրգռիչից: Եթե փորձում եք ճնշել փռշտոցը, ճնշման տակ գտնվող օդը գնալու տեղ չի ունենում: Ի վերջո այն կարող է իսկապես պատռել կոկորդը:

Կան դեպքեր, երբ փակ բերանով ու քթով փռշտացող մարդիկ կորցնում են լսողությունը, աորտայի պայթյուն են ունենում, արնազեղում է լինում ուղեղ, վիժում: Բժիշկները խորհուրդ են տալիս քիթը կամ բերանը չփակել փռշտալիս, անկյունում փռշտալ: Պետք չէ մտածել՝ մարդիկ ինչ կմտածեն ձեր շարժուձևի մասին: