Հաճախ մարդիկ դիետա են պահում, ուշ ժամերին չեն ուտում, շատ են քայլում, սակայն քաշը մնում է անփոփոխ։ Դիտելոգները նշել են գլխավոր պատճառները, թե ինչու հնարավոր չի լինում նիհարել։
- Ոչ բավարար քանակությամբ սնվելը
Ոչ միայն չափից շատ ուտելը կարող է լինել ավելորդ քաշի պատճառ։ Թերսնվելը նույնպես կարող է նիհարելու համար խոչընդոտ հանդիսանալ։
Իսկ դա այն պատճառով, որ օրգանիզմնը դա ընդունում է որպես վ տանգ և դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դրա համար էլ ճարպը դժվարությամբ է հեռանում։
- Սթրես
Խնդիրներ աշխատավայրում, անձնականում, ֆինանսական առումով․․․ այս ամենը ստտիպում է շատ ուտել՝ սթրեսը մոռանալու մասին։ Բ
ացի այդ, սթրեսի հորմոն կորտիզոլը ավելացնում է օրգանիզմում ճարպի բջիջների քանակը։ Դրա համար էլ անհապաղ կարգի բերեք ձեր նյարդերը։
- Վատ քնելը
Եթե քիչ եք քնում, քիչ է նաև նիհարելու հավանականությունը․ քնի հորմոն մելատոնինը, որն արտադրվում է մութ ժամանակ, նույնպես մասնակցում է նոյւթափոխանակությանը։
- Իսկական մոտիվացիայի բացակայություն
Ձեզ վատ չեք զգում, հարազատներն էլ ասում են, որ ոչինչ պետք չէ փոխել, դուք էլ ոչինչ չեք անում։
Իսկ հետո կտրուկ ինչ-որ դիետա եք սկսում պահել և հետո էլ կտրուկ մոռանում եք դրա մասին։
- Չնախաճաշելը
Դուք շտապում եք աշխատանքի և մի կտոր սպիտակ հաց ու կարագ կամ երշիկ եք ուտում ոտքի վրա։ Ի՞նչը կարող է ավելի վատ լինել․ առհասարակ չնախաճաշելը։
Ճիշտ նախաճաշը նպաստում է նրան, որ օրվա ընթացքում չչարաշահեք ուտելիքը։