Մեծ պատիվ է հոգ տանել նրանց մասին, ովքեր ժամանակին մեր մասին են հոգ տարել…Հարգանքով ու արժանապատվությամբ վերաբերվեք ձեր ծնողներին
Հիշեք, նրանք ավելի մեծ հարգանքի են արժանի, քան դուք կարող եք պատկերացնել:
Լսեք նրանց
Ձեր ծնողները ծախսել են առնվազն 18 տարի, որ լսեն ձեզ: Նրանք համբերատար պատասխանել են ձեր հազարավոր հարցերին, երբ երեխա էիք:
Մեծ հետաքրքրությամբ լսել են սարդերի, խոտերի ու այլ մանրուքների մասին ձեր պատմությունները: Այժմ լսելու ձեր հերթն է:
Մի վերաբերվեք նրանց ինչպես երեխաների
Հաճախ տարեցների հետ վարվում են ինչպես երեխաների հետ: Նման վերաբերմունքը ստորացուցիչ է:
Ժամանակ գտեք նրանց համար
Պաշտպանեք նրանց
Օրինակ, եթե բժիշկը համարում է, որ ձեր մայրը բուժման կարիք չունի, իսկ վատ ինքնազգացողությունը ծերանալու հետևանք է, իրավիճակին անտարբեր մի վերաբերվեք:
Հիշեք, կար ժամանակ, երբ ձեր ծնողները պաշտպանում էին ձեզ ամեն քայլափոխին:
Սովորեցրեք նրանց
Մի կարծեք, թե ծերանալուն պես մարդիկ կորցնում են նորը սովորելու ունակությունը:
Մի ծիծաղեք ծնողների վրա, եթե նրանք չեն հասկանում նոր տեխնոլոգիաները, պարզապես համբերատար եղեք ու սովորեցրեք, թե ինչպես օգտագործել, օրինակ, սմարթֆոնը:
Համոզվեք, որ նրանք բարվոք պայմաններում են ապրում
Ֆինանսական խնդիրները անհապաղ լուծվելու կարիք ունեն: Մեծահասակ երեխաները պարտավոր են հոգ տանել ծնողների բարեկեցության մասին:
Սովորեք հարգել նրանց ցանկությունները