Փոքր տղան շրջում էր շենքերում ու մանրուքներ վաճառում, որ կարողանա նախապատրաստվել դպրոցին․․․

Ավելի ուշադիր նայեք ձեր շուրջը․․․ Չեք էլ պատկերացնում, թե որքան շատ բան կարող եք փոխել․․․

Մի աղքատ փոքր տղա մանրուքներ էր վաճառում, որպեսզի կարողանա դպրոց գնալու համար հագուստ և գրենական պիտույքներ գնի։ Բացի այդ, նա սարսափելի քաղցած էր․․․

Նա առավոտից երեկո շրջում էր շենքերում, բարձրանում ու իջնում, թակում դռներ, խնդրում գնել․․․

Մի օր էլ, երբ նա արդեն վհատվել էր, քանի որ առավոտից ոչինչ չէր վաճառել ու շատ էր ուզում որևէ մի բան ուտել, թակեց հերթական դուռը։

Բացեց մի գեղեցկադեմ բարի աչքերով երիտասարդ աղջիկ։ Տղան ամաչեց ապրանք առաջարկել ու 1 բաժակ ջուր խնդրեց։ Աղջիկը իսկույն հասկացավ, որ երեխան քաղցած է, և ջրի փոխարեն կաթ ու թխվածքաբլիթ բերեց։

 

Տղան շատ դանդաղ՝ կարծես վայելելով յուրաքանչյուր կումը, խմեց կաթը ու հարցրեց․

—Որքա՞ն պիտի վճարեմ ձեզ։

—Ոչինչ էլ պետք չէ, — ասաց աղջիկը, —մայրիկս ասել է, որ բարության դիմաց գումար չեն վերցնում։

Տղան շնորհակալություն հայտնեց ու հեռացավ։ Երբ նա դուրս եկավ շենքից, իրեն այլ կերպ էր զգում։

Նա ֆիզիկապես ու հոգեպես ավելի ուժեղ էր դարձել, բացի այդ մի ակնթարթում նա սկսեց ավելի շատ հավատալ Աստծո գոյությանը․․․ Բայց դրանից մի քանի րոպե առաջ նա պատրաստ էր հանձնվել ու պարտվել․․․