Փոքր աղջկանիցս ոչ մի ուրախություն չկա, նա ինձ միայն բարկացնում է․․․արդեն զղջում եմ, որ երեխա եմ ունեցել

Ես 28 տարեկան եմ, ամուսինս՝ 30։ Ունենք 9 ամսական աղջիկ։

Երեխայիս ծնվելու պահից չեմ կարողանում ազատվել այն մտքից, որ իզուր եմ մայրանալու որոշում կայացրել։

Ես իհարկե ուզում էի երեխա ունենալ, բայց ոչ հիմա, սակայն մոտս այնպիսի առողջական խնդիրներ առաջացան, որ կամ պիտի հիմա ծննդաբերեի, կամ հրաժարվեի երբևէ երեխա ունենալու մտքից։

Իսկ ահա ես ինձ արդեն անառողջ եմ զգում․ մոտս անքնություն է, անտանելի հոգնածություն, ագրեսիա՝ երեխայի հանդեպ։

Չգիտեմ, ինչպես ապրեմ մինչև մանկապարտեզի տարիքը, որ նրա հերթական հիստերիայի ժամանակ հանկարծ չմտածված քայլերի չգնամ։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *