Փորձում էի հեռախոսով բացատրել կնոջս, որ երեխայի կաթի համար գումար չունեմ․․․ չգիտեի, որ տնօրենս լսում է խոսակցությունը․․․

Ես, կինս և մեր 5 ամսական որդին նոր էինք տեղափոխվել մայրաքաղաք: Բարեբախտաբար, շուտ կարողացա տեղավորվել աշխատանքի:Դեռ 5 օր էի աշխատում, իսկ մինչև աշխատավարձս 1 ամիս կար:

Զանգեց կինս, դուրս եկա միջանցք, որ խոսեմ հետը: Կինս ասում էր, որ երեխայի կաթնախառնուրդը վերջացել է, իսկ ես ասացի.
—Ես պիտի աշխատեմ, որ գնեմ, իսկ աշխատելու համար ինձ բենզին է պետք: Ես այս պահին գումար չունեմ ոչ բենզինի, ոչ էլ կաթնախառնուրդի համար:

Երբ անջատեցի հեռախոսը, տեսա, որ տնօրենս կանգնած էր այնտեղ, բայց ոչինչ չասաց:2 ժամ անց նա մոտեցավ ինձ, ասաց, որ իրեն մի քանի ժամով տամ իմ մեքենան: Ես ասացի, որ մեջը բենզին չկա, իսկ նա պատասխանեց, որ խնդիր չէ, ինքը կլցնի:

Ուշ երեկոյան տնօրենս բերեց մեքենաս և տվեց բանալին: Նստեցի և տեսածս ստիպեց ինձ՝ 30 տարեկան տղամարդուն, մի կերպ զսպել արցունքներս: Նստարանին 10 տուփ կաթնախառնուրդ կար, իսկ կողքը՝ 50 000 դրամ:Տնօրենս ասաց, որ դա փոքր բոնուս է, և ինքն ակնկալում է, որ հետագայում ես լավ կաշխատեմ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *