Շատերն են երազում ունենալ ճերմակ ու առողջ ատամնաշար: Վնասակար սովորությունները, դեղորայքների ընդունումը, սխալ սնունդը, նաև ժառանգական գործոնը դեր են խաղում ատամների հետ տհաճություններ ունենալու հարցում:
Ամենահաճախ հանդիպող խնդիրը էմալի դեղնությունն է և ատամնաքարերի առկայությունը:Ի դեպ, նախքան ատամնաքարերի առաջացումը, ատամները ձեռք են բերում դեղնավուն երանգ:
Դա վկայում է բակտերիաների կուտակման մասին, որոնք կարող են առաջացնել նաև գինգիվիտ, կոկորդի ինֆեկցիաներ:Տնային պայմաններում կարելի է ազատվել ատամների դեղնությունից և ատամնաքարերից հետևյալ պարզ և արդյունավետ միջոցի շնորհիվ:
Անհրաժեշտ է
-0,5 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ սոդա
-Ջրածնի պերօքսիդ, Ջուր
-Բերանը ողողելու հեղուկ
-Պատրաստման և կիրառման եղանակը
Աղը և սոդան խառնել, ատամի խոզանակը խոնավացնել ջրում, այնուհետև թաթախել այդ խառնուրդի մեջ և դրանով մաքրել ատամները հինգ րոպե:Հավասար քանակությամբ ջրածնի պերօքսիդն ու ջուրը խառնել և այդ հեղուկով ողողել բերանի խոռոչը մեկ րոպե, որից հետո ողողել բերանը սառը ջրով:
Այնուհետև ատամները մաքրել ատամի չոփիկի և ատամի թելի օգնությամբ, ողողել բերանը դրա համար նախատեսված հեղուկով, որից հետո կրկին ողողել բերանը սառը ջրով:Պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 2 անգամ, ցանկալի է 3 օրյա ընդմիջումով: Շատ կարճ ժամանակում տարբերությունն ակնհայտ կլինի: