Ամանորին բոլորի տանը գրեթե նույն ուտեստերն են, նույն աղցանները և սա հիանալի առիթ է հյուրերին զարմացնելու համար: Շատ համեղ է, աստվածային համ ունի, և տեսքն էլ շատ ախորժելի է:Պատրաստվում է արագ և հեշտ, բաղադրիչներն էլ հասանելի են և մատչելի և առանձնապես խոհարարական հտություններ չեն պահանջվում: Այնպես որ անցնենք գործի:
Բաղադրիչներ
-Հավի կրծքամիս 400 գ
-Վարունգ 2 հատ
-Ձու 4 հատ
-Սև սալորաչիր – 200 գ
-Պանիր – 100 գ
-Ընկույզ – 100 գ
-Մայոնեզ – 6 ճաշի գդալ
-Թթվասեր – 6 ճաշի գալ
-Աղ
-Պատրաստան եղանակը
Հավի կրծաքմիսը եփել, մանր կտրատել: Ձուն պինդ խաշել, անցկացնել խոշոր քերիչով, վաունգը անցակցնել միջին չափի քերիչով: Սև սալորաչրի վրա լցնել տաք ջուր և թողնել 10 րոպե, այնուհետև կտրատել ձողիկների տեսքով:
Պանիրն անցկացնել միջին չափի քերիչով, Ընկույզը մանրացնել բլենդերի օգնությամբ: Թվասերը և մայոնեզը խառնել:Աղցանը մատուցվող ափսեի կամ տարայի մեջ լցնել շերտերով հետևյալ հաջորդականությամբ՝ միս, ձու, վարունգ, սև սալորաչիր, ընկույզ, պանիր:
Յուրաքանչյուր շերտը համեմել աղով, թթվասերամայոնեզային խառնուրդով:
1 ժամ պահել սառնարանում և մատուցել: