Իմ երեխայի դասարանում սովորում է մոտ 25 երեխա:Նրանք բոլորը սոցիալական տարբեր շերտերից են,սակայ կա մի տղա,ում ընտանիքը շատ վատ պայմաններում է ապրում:Նրա անունը Կոլյա է:Նա շատ լավ տղա է,նրա մայրիկը նույնպես շատ լավն է:Մի ժամանակ նրանք լավ էին ապրում,սակայն երբ հայրը լքեց նրանց,վիճակը վատացավ:Հայրը հեռացել էր ուրիշ կնոջ մոտ և նրանց չէր օգնում:
Մայրը դիմել էր ալիմենտներ ստանալու համար,սակայն ամեն բան ապարդյուն էր:Այդ մարդը դատարանում ասել էր,որ չի կարողանում իր աշխատավարձով պահել իր հիվանդ մորը,ախատավարձը չի բավականացնում:Տղան միշտ շատ կոկիկ է հագնված,մաքուր,սակայն երևում է,որ հագուստը հին է:Ֆիզկուլտուրայի նա արդեն 2 ամիս է չէր գնում,քանի որ մարզահագուստ չուներ:
Չնայած այս ամենին,մայրը երբեք չէր բողոքել,սակայն մի օր չդիմացավ և պայթեց:Մի օր ես գնացի դպրոց,որպեսզի երեխայիս վերցնել դասերից հետ:Աղջիկս ասաց,որ շատ քաղցած է,իսկ ես հարցրի,թե ինչու չի կարել իր նախաճաշիկը,որը ես ուղարկել էի իր հետ դպրոց:
Նա ասաց,որ չի կերել և խոստացավ պատմել ամեն բան,սակայն միայմանով՝ես չպետք է բարկանայի:Պարզվեց,որ Կոլյան քաղցած էր:Աղջիկս ասաց,որ տղան միշտ իրենց ուտելիքների մնացորդներն է ուտում,սակայն այս անգամ աղջիկս չէր դիմացել և նրան էր տվել իր նախաճաշը:
Ես շատ զգացված էի, աղջկաս այս քայլով:Դա իսկապես մեծահոգի մարդու քայլ էր:Ես ուրախ էի,որ երեխաս լավ մարդ է մեծանում:Հերթական ծնողական ժողովի ժամանակ բոլորը սկսեցին բողոքել,որ տղան ուտում է իրենց երեխաների ուտելիքների մնացորդները,իսկ տղայի մայրը չգիտեր՝ ինչ ասել:
Հանկարծ նա ոտքի կանգնեց և ասաց.
-Խնդրում եմ, լսեք ինձ:Դուք իսկապես մտածում եք,որ կարելի է երեխային արգելել մտնել ճաշարան և ուտել մյուս երեխաների ուտելիքների մնացորդները:
Ինչպիսի՞ն են լինելու ձեր երեխաները,եթե դուք նման կերպ եք մտածում:Բարի՞,ընկերասե՞ր:Դժվար թե:Նրանք ձեզ նման անխիղճ են լինելու:Այնպես է ստացվել,որ մենք բավական գումար չունենք,որպեսզի ես կարողանամ երեխայիս պատշաճ կերպով կերակրել:
Ամբողջ դասարանը որոշեց գումար հավաքել,որպեսզի տղան կարողանա նախաճաշել դպրոցում:Միայն մեկ ծնող կար,որ հրաժարվեց գումար վճարել:
2 օր անց Կոլյան արդեն նախաճաշում էր մյուսների հետ միասին:
Բարի եղեք,մարդի՛կ!