Տղամարդը խնդրեց կրկնել պատվերը, քանի որ ինքը լավ չի լսում. հաճախորդների ռեակցիան, անկեղծ ասած, զարմացրեց ինձ

Ես ու ընկերս մտանք արագ սննդի կետ: Երկուսս էլ շատ քաղցած էինք: Մեծ հերթ էր հավաքվել, բոլորն էլ անհամբեր էին: Սակայն շուտով հասկացա, թե որն է նման հերթի գոյացման պատճառը:

Ինձանից առաջ կանգնած երիտասրադն ասաց իր պատվերը, իսկ գանձապահը կամաց խնդրեց.

—Ես վատ եմ լսում, կարո՞ղ եք ավելի դանդաղ և բարձր կրկնել:

Երիտասարդն ասաց.
—Այո, իհարկե:

Եվ կրկնեց պատվերը: Հավանաբար, աշխատող տղան նորից չհասկացավ և հաճախորդին տվեց թերթիկ և գրիչ:

Զարմանալին այն էր, որ բոլոր մարդիկ, ում հերթը հասնում էր, առանց մի բան ասելու գրում էին պատվերը թերթիկի վրա՝ առանց անհամբերության, բարկության, անկեղծ և պարզ ուրախությամբ:

Եվ գիտեք, ես իսկապես զարմացած էի…

Ես կողմ եմ մարդկանց նման ռեակցիային երկու պատճառներով. առաջին հերթին, խուլ մարդն ունի աշխատանք: Նա ամեն օր շփվում է մարդկանց հետ, ինչն իրեն միայն օգուտ է տալիս:

Նրան գումար աշխատելու շանս են տվել, և նա անում է դա ժպիտը դեմքին, ի տարբերություն շատ լիովին առողջ մարդկանց: Դա իսկապես տպավորիչ է:

Իսկ երկրորդը՝ հաշվի առնելով այն, որ աշխարհն օրեցօր ավելի է չարանում, անհնար է խոսքերով փոխանցել, թե որքան հաճելի էր տեսնել այդքան տարբեր մարդկանց բարի, կարեկցող ռեակցիան:

Նրանք մոռացել էին իրենց խնդիրների, վատ տրամադրության և քաղցի մասին, ինչը շատ հազվադեպ է լինում: Նրանք սկզբում մտածեցին ուրիշ մարդու, այլ ոչ թե իրենք իրենց մասին:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *