40 անց տղամարդ գնում է հասարակաց տուն։ Մի կին դուրս է գալիս նրա դիմաց և հարցնում․
-Ես կարո՞ղ եմ ձեզ օգնել
-Ես ուզում եմ տեսնել Վալերիային— պատասխանում է տղամարդը։
-Պարոն, Վալերիան ամենաթանկ աղջիկն է մեզ մոտ։ Դուք ուրիշին չե՞ք ուզի, — հարցրեց կինը.
-Ոչ ես պետք տեսնեմ նրան, — պատասխանեց տղամարդը։
Լավ, Վալերիան եկավ տղամարդու մոտ, և ասաց, որ ինքը մեկ այցելության համար վերցնում է 5000 $։ Առանց մտածելու տղամարդը հանում է այդ գումարը և տալիս աղջկան։ Նրանք գնում են վերև։
Մեկ ժամից տղամարդը հանգիստ հեռանում է։
Հաջորդ օրը նույն տղամարդը նորից գալիս է և կրկին ուզում է տեսնել Վալերիային։ Աղջիկը զարմանում է քանի որ իր մոտ ոչ ոք 2 գիշեր շարունակ չէր եկել այսքան ժամանակ, քանի որ նա շատ թանկ է պահանջում, և ոչ ոք չունի այդքան գումար՝ վճարելու համար։ Գինը նորից 5000 $ էր։
Տղամարդը հանում է գումարը, տալիս Վալերիային և նրանք գնում են վերև։ Մեկ ժամ անց տղամարդը հեռանում է։Հաջորդ օրը տղամարդը նորից գալիս է։ Բոլորը շոկի մեջ էին, որ նա գալիս է 3-րդ գիշերն անընդմեջ, բայց նա վճարում է Վալերիային և նրանք գնում են վերև։ Մեկ ժամ անց տղամարդը ցանկանում է գնալ, բայց Վալերիան հարցնում է։
-Ոչ ոք երբեք չի եղել ինձ հետ 3 գիշեր անընդմեջ։ Որտեղի՞ց ես դու։
Տղամարդը պատասխանում է․
-Հյուսիսային Կարոլինայից.
-Ճի՞շտ եք ասում, -զարմացավ աղջիկը.
-Իմ ընտանիքը նույնպես այնտեղից է»։
-Ես գիտեմ, — ասաց տղամարդը. «Ձեր հայրը մահացել է, և ես ձեր քրոջ փաստաբանն եմ։ Ուղղակի նա խնդրել էր, որ ձեզ փոխանցեմ ձեզ թողած կտակի 15․000$-ը»։