Տեսանյութ.Մայքլ Ջեքսոնի պարերի նմանակումը մահացու վտանգավոր են. գիտնականներ

Հնդկաստանի գիտնականները պարզել են, որ փոփ–երաժշտության թագավորի պարերի նմանակումը կարող է ծանր հետևանքների հանգեցնել։

Նեյրովիրաբույժներն ու Մայքլ Ջեքսոնի երկրպագուները փոփ–երաժշտության երկրպագուներին զգուշացրել են, որ «թագավորի» շարժումների նմանակումը կարող է ծանր վնասվածքների հանգեցնել, որոնցից շատերը հնարավոր չէ ուղղել։

Հնդկացի նեյրովիրաբույժները, ուսումնասիրելով Ջեքսոնի պարերը մարդու օրգանների և մարմնի մասերի վրա ծանրաբեռնման տեսակետից, եկել են այն եզրակացության, որ Smooth Criminal երգն ուղեկցող պարի շարժումները, օրինակ, առանց հատուկ կոշիկի և պատրաստվածության կատարելու դեպքում, կարող են ողնաշարի կոտրվածք առաջացնել։Գիտնականներն այն եզրակացության են եկել, որ ոչ միայն Մայքլ Ջեքսոնը, այլ նաև իր խմբի պարողները պետք է իդեալական առողջություն և դիմացկունություն ունենային, նույնիսկ հատուկ կոշիկներով նման դժվար շարժումներ կատարելու համար։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *