Թարմ լուրերը Անգլիայի Շրոփշիր կոմսությունից ցնցեցին համացանցը: Հետազոտողների խոսքով՝ այդ տարածքի բլուրներից մեկի տակ շատ յուրահատուկ վայր է հայտնաբերվել:
Բլուր մտնելու համար մարդը պետք է նեղ անցքով անցնի:
Սակայն ստորգետնյա տեսարանը, որ բացվում է ներքևում, միանշանակ արժե այդ ջանքերին: Հետազոտողները կարծում են, որ կառույցը ստեղծվել է ավելի քան 700 տարի առաջ:
Ենթադրվում է, որ քարանձավն օգտագործվել է գաղտնի ծեսեր անցկացնելու համար:
Տեղի բնակիչներն այդ ստորգետնյա տարածքն արդեն վաղուց են հայտնաբերել: Ցավոք, տաճարի մասին վանդալներն իմացան:
Այդ պատճառով 2012 թ. հողատարածքի տերը, որի տակ գտնվում է քարանձավը, կնքեց այնտեղի բոլոր մուտքերը:
Երբ բոլորովին վերջերս տաճարը նորից բացեցին, այնտեղ գնաց պրոֆեսիոնալ լուսանկարիչ Մայքլ Սքոթը: Տաճարում նրա արած լուսանկարները բառացիորեն պայթեցրին համացանցը:
Ստորև բերված հոլովակում կարող ես տեսնել զբոսանքը մոռացված սրբավայրում: Այսօր հողատարածքի տերը, որի տակ գտնվում է տաճարը, չի բացառում, որ շուտով հանելուկային քարանձավը կդառնա հանրության սեփականությունը: