Տարիներ անց հանգուցյալ մորս պահարանում հայտնաբերեցի այս նամակը, որը նա գրել էր հայրիկիս․․․

Երբ հայրս ու մայրս չկային արդեն, մորս պահարանում գտա այս նամակը։ Արցունքներս խեղդում էին ինձ կարդալիս․
«Հիշու՞մ ես այն օրը, երբ խնդրեցի քեզ՝ վարել քո մեքենան, սակայն 3 վայրկյան հետո հարվածեցի դարպասին ու փչացրեցի։ Ես կարծում էի, թե կվռնդես ինձ տնից, բայց դու չարեցիր դա․․․

Հիշու՞մ ես այն օրը, երբ թխվածքը մոտս չէր ստացվել, ու ամբողջ խմորը թափվել էր քո գնած նոր գորգին։ Ես կարծում էի՝ կատես ինձ, բայց դու չարեցիր դա։Հիշու՞մ ես այն օրը, երբ քեզ համոզեցի գնալ անտառ զբոսնելու, իսկ հետո ուժեղ անձրև սկսվեց։ Կարծում էի կասես՝ ես քեզ զգուշացնում էի, բայց դու չարեցիր դա։

Հիշու՞մ ես այն օրը, երբ ես քեզ բարկացնելու համար ուրախ-ուրախ խոսում էի նախկին համադասարանցիներիս հետ։ Կարծում էի՝ կլքես ինձ, բայց դու չարեցիր դա։

Շատ բան է եղել, որոնք դու չես արել, հաշտվել ես ինձ հետ, սիրել, պաշտպանել։ Շատ ու շատ բաներ կան, որոնք պիտի անեիր, երբ վերադառնայիր պատերազմից, բայց դու չարեցիր դա․․․»Այս տողերի հեղինակը մի սովորական կին է, ում ամուսինը մասնկացել է պատերազմին, իսկ միակ դուստրը՝ այսինքն ես, ընդամենը 4 տարեկան է եղել։ Մայր ու երեխա այդպես էլ չենք տեսել նրան այդ օրվանից։

Մայրս երբեք ոչ մի տղամարդու հետ առհասարակ կապ չի ունեցել, միայնակ է մնացել մինչ կյանքի վերջ։Իսկ նամակի ծրարի վրա գրված էր «Բայց դու չարեցիր դա․․․»։