Տարիներ անց կինը ստացավ գումարը, որն իրենից գողացել էին․․․ Նա ուղղակի շոկի մեջ էր երբ կարդաց երկտողը

Ես այնպիսի շոկի մեջ եմ․․․ Մի քանի տարի առաջ գողացել էին իմ դրամապանակը։ Այդ օրը ես աշխատանքի էի տեղավորվել, լրացնում էի փաստաթղթերը, իսկ երբ ավելի ուշ հասա տուն, հայտնաբերեցի, որ դրամապանակս չկա։

Ես փնտրում էի այն ամենուր, սակայն այնպիսի տպավորություն էր, թե ուղղակի անհետացել է։ Բայց այսօր երեկոյան ինչ-որ մեկը մի ծրար էր փոխանցել ինձ՝ մեր աշխատակիցներից մեկի միջոցով։

Ես չէի կարողանում հավատալ, որ այսքան տարի անց ինչ-որ մեկը հոգացել է, որ գտնի ինձ ու նման բան անի։ Անծանոթ, ես ուրախ եմ, որ դու ինձ ավելի լավը դարձրեցիր, շնորհակալ եմ քեզ։ Սա տպավորիչ էր։

«Սիրելի Էմի,

Մոտ 5 ու կես տարի առաջ ես քո հանդեպ սարսափելի քայլ եմ արել՝ գողանակով քո դրամապանակը։

Ես այդ պահին քայքայիչ վատ սովորություն ունեի, որն ինձ դեպի անդունդ էր տանում, ու ինձ պետք էր գումար՝ նոր չափաբաժին գնելու համար։

Ես քեզ անգամ չէի էլ ճանաչում։ Ես վերցրեցի քո բանկային քարտը, քո ամբողջ կանխիկ գումարը, իսկ դրամապանակը գցեցի աղբը։

Դրանից երկու ամիս անց հայտնվեցի վերականգնողական կենտրոնում, ու սկսվեց իմ բուժումը։

Ես արդեն 4 տարի է չեմ օգտագործում ոչ մի վնասակար նյութ, իսկ վերջերս պատահաբար ձեռքիս տակ ընկավ քո բանկային քարտը։ Կարդալով տվյալներդ՝ ջանքեր գործադրեցի, որ գտնեմ քեզ։

Չեմ կարող պատկերացնել, թե քեզ ինչ նեղություն եմ պատճառել, երբ հայտնաբերել ես, որ դրամապանակդ չկա։ Աններելի է, բայց ուզում եմ գոնե այսպես փորձել փոխհատուցել արածս՝ վերադարձնելով գումարը։

Ես այլևս ոչ մեկին չեմ վնասում ու շարունակելու եմ ապրել արդար կյանքով։

Քեզ միայն լավն ու բարին եմ ցանկանում, եղիր առողջ։»