Տարեց մարդը վախենում էր շարժասանդուղքով իջնել․․․ Այս երիտասարդի արարքը գովելի է…

Փոքրիկ ուրախություն իրականության դաժանությունից հուսահատված մարդկանց համար։

Տարեց մարդը կանգնել էր շարժասանդուղքի դիմաց ու վախենում էր առաջ գնալ։ Նա մարմնով փակել էր դեպի էսկալատոր ճանապարհը, ու արդյունքում նրա հետևում մեծ հերթ էր գոյացել։ Բոլորը սպասում էին, թե նա երբ պիտի իջնի։

Ակնհայտ էր, որ պապիկը չէր համարձակվում իջնել, ու այդ պահին երիտասարդներից մեկը ցուցաբերեց սովորական, բայց հազվադեպ հանդիպող բարություն․ նա բռնեց տարեց մարդու ձեռքից ու հարցրեց «թույլ կտա՞ք օգնել ձեզ»։

Տարեց մարդը սկսեց բացատրել տղային, որ մի անգամ քիչ էր մնում ընկներ շարժասանդուղքի վրա, իսկ մի անգամ էլ այն փչացել է, ու դրանից հետո ինքը սկսել է վախենալ։

Երիտասարդը շատ հանգիստ, առանց համառելու, բայց վստահ առաջարկեց օգնությունը․ դրանից հետո պապիկը բռնեց նրա ձեռքը ու երկուսով իջան։

Մոտ 1 ժամից եթեր դուրս կգան հերթական նորությունները, որտեղ կխոսեն քաղաքական վեճերի, նաև հանցարոծությունների, աղետների մասին։

Սակայն իրականության մեջ անծանոթն օգնում է անծանոթին։

Կապ չունի, թե ինչ ընտանիքում է մեծացել այդ երիտասարդը, կարող եմ վստահ ասել, որ նա ՄԱՐԴ է մեծացել, ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐԴ։