Տատիկս երկար տարիներ ապրել է Գերմանիայում, ու սովորեցրել է, թե ինչպես հեշտությամբ տանը մաքրություն պահել

Իզուր չեն ասում, որ գերմանացիներն այլ մոտեցում ունեն մաքրությանը։ Տատիկս երկար տարիներ ապրել է Գերմանիայում, ու սովորեցրել է, թե այնտեղի մարդիկ ինչպես են հեշտությամբ պահպանում տանը կատարյալ մաքրություն։

Երևի շատերը կհասկանան ինձ, երբ ասեմ, որ հաճախ տունը հավաքելու ու մաքրելու տրամադրություն չեմ ունենում։

Երբեմն 40 րոպե մտածում եմ այն մասին, որ պետք է ափսեները լվանալ, սակայն հետո 3 րոպեում ավարտում եմ գործը։ Բայց վերջում մոտս այնպիսի զգացողություն է լինում, որ 43 րոպե չարչարվել եմ։ Ծանո՞թ է ձեզ։

Որոշեցի ուշադրություն դարձնել տատիկիս խորհուրդներին։

Ինչ է պետք անել առանց հետաձգելու անհապաղ հավաքեք աղբը; ափսեները լվացեք անմիջապես ուտելուց հետո, կամ մեջը ջուր լցրեք, որպեսզի հետո հեշտ լվացվի անկողինը հավաքեք անմիաջպես արթնանալուց հետո հագուստը կամ դրեք պահարանում, կամ էլ ուղարկեք լվացքի մեքենան։

Եթե ձեզ թվում է, որ այդպես ամբողջ օրը պիտի մաքրություն անեք, սխալվում եք։ Ամեն ինչ անմիջապես անելով՝ թեթևության ու ազատության զգացում կունենաք։ Շուրջս մաքրություն է, իսկ ներսումս հանգստություն, ու անգամ եթե անսպասելի հյուրեր գան, խուճապի չեմ մատնվի։

Ազատվեք ավելորդից

Այն, ինչ պահում եք սև օրվա համար, հանեք տնից։ Իրեր, որոնք տարիներ շարունակ պատրաստվում եք տանել նորոգման, անհամապատասխան չափի հագուստ, համալսարանի լեկցիաներ։ Հաճախ ստուգեք պահարանները, մի պահեք ավելորդ ոչ մի բան․ ինչը ձեզ պիտանի չէ, նվիրեք, վաճառեք, գցեք աղբը։

Գրաֆիկ

Կազմեք այն գործերի ցանկը, որոնք պիտի կատարեք ամեն շաբաթ ու ամեն ամիս։ Լոգարանի կապիտալ մաքրություն, աղբամանի լվացում։

Եթե նմանատիխպ գործերը չհետաձգեք, տանը միշտ մաքուր կլինի։ Օրինակ ես յուրաքանչյուր 3 ամիսը մեկ երեխաներիս զգեստապահարանն ու խաղալիքների դարակներն եմ դասավորում՝ ազատվելով կոտրված, վնասված ու փչացած իրերից։

Պահանջեք օգնություն

Եթե ձեր երեխան արդեն ի վիճակի է հատակից վերցնել խաղալիքը ու դնել տեղը, նրան նույնպես ներառեք մաքրման աշխատանքներում։

Տան մյուս անդամները ևս, եթե հիվանդ չեն կամ շտապ գործ չունեն, թող հավաքեն իրենք իրենցից հետո։Նման մոտեցման դեպքում ձեր տան մաքրությանը օրական 15 րոպե տրամադրելով՝ կհասնեք լավ արդյունքի։