Տատիկիս տված խորհուրդները՝ ամուսինների երջանիկ կյանքի համար

Տատիկս միշտ կրկնում էր, որ պետք չէ աջուձախ պատմել այն մասին, որ երջանիկ ես ամուսնուդ կողքին: Չգիտեմ, գուցե դա է պատճառը, որ տատիկս ու պապիկս մինչ օրս կարող են օրինակ ծառայել բոլոր երիտասարդ զույգերի համար:

Տատիկս գյուղից է, ու նրանց մոտ շատ են տարածված սնահավատությունները: Ընտանեկան կյանքին վերաբերվողների մասին ես նույնպես գիտեմ:

Շատ են նշանները, որոնց տատիկս հավատում էր ու սովորեցնում նաև թոռներին: Օրինակ, չի կարելի ձեռքով մաքրել սեղանի փշուրները:

Չեմ ծուլանում, սրբիչ կամ կտոր եմ վերցնում, որպեսզի պահպանեմ տունս անհաջողություններից:

Ահա մի քանի սնահավատություն, որոնք պիտի իմանա ցանկացած հոգատար կին

Տատիկս պապիկիս ներկայությամբ երբեք չի լինում ոչ կոկիկ հագուստով:

Ասում է, որ կեղտոտ գոգնոցը կարող է ամուսնուն ստիպել շատ ալկոհոլ օգտագործել, իսկ մաշված հողաթափերը ընտանիքին կկանգնեցնեն դժբախտության ու անհաջողությունների առաջ:

Բացի այդ, մաքուր պիտի լինի ոչ միայն կնոջ հագուստը, այլև տունը: Չէ որ փայլուն ու հարմարավետ տունը չի վախենում չար ուժերից:

Ըստ տատիկիս, ամուսինները չպիտի ուտեն մի գդալով, նաև սրբեն ձեռքերը մի սրբիչով: Այլապես վեճեր կլինեն:

Տատիկս վստահ է, որ կինը չպիտի մահճակալի մեջ անցնի ամուսնու վրայով. դա վատ նշան է: Բացի այդ, չի կարելի մահճակալի դիմաց հայելի դնել. դա հանգեցնում է ամուսնական անհավատարմության:

Կան նաև ամուսնական մատանու հետ կապված նշաններ. եթե ամուսինը կորցրել է այն, հնարավոր է, որ կինը նրան դավաճանել է:

Իսկ եթե ուզում եք իմանալ, արդյոք հավատարիմ է ամուսինը թե ոչ, քնելուց առաջ հայացք գցեք նրա մատանու վրա: Եթե կա սիրուհի, ապա նրա դեմքը կտեսնեք երազում:

Եվ մի սնահավատությանը համաձայն՝ կինը չպիտի կտրի ամուսնու մազերը, քանի որ դա կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ: