Տասը տարի անց եկա որդուս տուն, ուրախացած գրկեցի որդուս, հարսիս, երկու թոռներիս, բայց երբ ասացի, որ ինձ համար բնակարան եմ գնելու, նրանք մռայլվեցին

Տասը տարի առաջ, ամուսնուս հետ բաժանվելուց հետո, ես մեկնեցի ընկերուհուս մոտ Իտալիա՝ հանգստանալու և գումար վաստակելու համար… Այնտեղ մնացի երկար տարիներ։

Այս ընթացքում որդիս հասցրեց ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Մենք անընդհատ շփվում էինք տեսակապով, ես ամեն ամիս նրանց 1500 եվրո էի ուղարկում։ Եվ վերջապես, տասը տարի անց որոշեցի տուն վերադառնալ: Իտալիայում մերսում էի անում, խնամում մի տարեց կնոջ։

Որքա՜ն ուրախ էի, որ վերադառնում եմ տուն: Ինչքան ուրախացա, երբ գրկեցի որդուս, հարսիս, երկու թոռներիս։ Իմ ուղարկած գումարով նրանք վերանորոգել էին բնակարանը:

Ես գովեցի երեխաներին, իսկ հետո պատմեցի իմ մոտակա ծրագրերի մասին, որ վերադարձել եմ, իհարկե, ոչ դատարկաձեռն, որ ես դեռ երազում եմ բարելավել իմ անձնական կյանքը, քանի որ արդեն մի երկու տարի է, ինչ հեռակա շփվում եմ նախկին դասընկերոջ հետ, նույնպես ամուսնալուծված։Միգուցե ի՞նչ որ բան ստացվի:

Բայց երեխաներին այս լուրը չուրախացրեց։ Պարզվեց, որ մտածում էին, թե իրենց համար փող եմ բերել, և իրենք երեք սենյականոց մեծ բնակարան կգնեն, իսկ այս մեկը վարձվ կտան, որ չշարունակեն աշխատել։

Պատկերացնու՞մ եք։ Այս տարիների ընթացքում ոչ տղաս է աշխատել, ոչ նրա կինը, այլ ապրել են իմ ուղարկած գումարով։

Մտածեցի մի որոշ ժամանակ ապրել նրանց հետ և հասկանալով նրանց ծրագրերի մասին, որոշեցի նրանց գումար չտալ: պարզվեց, որ նրանք ինձ տանել չեն կարողանում: Իմ ներկայությունը տհաճ էր նրանց, որդիս ակնարկեց, որ գնամ վարձով ապրեմ: Դա ինձ հունից հանեց, ես նրանց դուրս արեցի իմ տանից:

Հիմա ապրում եմ իմ բնակարանում և միաժամանակ վերանորոգում եմ։ Իվանի հետ սկսեցինք հանդիպել: Ցա վոք սրտի, երեխաներիս հետ գրեթե չեմ շփվում։ Ափսոս, որ թոռներիս հաճախ չեմ տեսնում, կարոտում եմ։

Բայց շուտով, կարծում եմ, իրավիճակը կփոխվի, քանի որ երեկ հարսս զանգահարեց ու խնդրեց, որ թոռներիս ինձ մոտ բերի, քանի որ գնալու է հարցազրույցի, որդիս էլ աշխատանք է փնտրում։

Ես սիրով համաձայնվեցի, բայց հիշեցրի, որ երեկոյան հանդիպում ունեմ: Ես նույնպես ուզում եմ ապրել ինձ համար: