Ամուսնալուծությունից հետո մենք երբեք իրար չէինք տեսել:
Եվ այսպես, քայլելով քաղաքի կենտրոնական փողոցով `ես տեսնում եմ նրա դեմքը: Սկզբում մտածեցի չտեսնելու տալ, բայց նա քայլում էր դեպի ինձ:
Մենք ողջունեցինք իրար: Մի քանի րոպե անց մենք արդեն նստած էինք սրճարանում …Հանդիպումը մի տեսակ անկեղծ ու ջերմ էր:
Հանգստության զգացում, կարծես այս ամբողջ ժամանակ միասին էինք, և դա հին ընկերների հանդիպում էր, այլ ոչ թե երկու մարդու, ովքեր վերջ տվեցին իրենց հարաբերություններին և որոշեցին կառուցել իրենց կյանքը առանձին:
Դժվար էր հավատալ, որ հանդիպել ենք, նստած էինք միմյանց դիմաց: Եվ մենք ջերմորեն զրուցում էինք:Հետո նա բռնեց ձեռքս: Ես ուզում էի քաշել, բայց …
Մենք միասին գիշերեցինք իմ բնակարանում: Ես տեսագրեցի ողջ տեղի ունեցածը և ուղարկեցի նրա կնոջը: Դա արեցի առանց խղճի խայթ զգալու:
Նա հանդիպում էր ամուսնուս հետ, երբ մենք դեռ ամուսնացած էինք, իրենց համատեղ լուսանկարները ուղարկում էր ինձ, հետո ինձ տեղեկացրեց, որ հղի է և երեխայի հայրը իմ ամուսինն է:
Ես պատկերացրի նրա կնոջ դեմքը, վրեժս լուծված էր: