Վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստի բաղադրատոմս․ Չաշուշուլի

Բաղադրիչներ`

տավարի փափկամիս – 1 կգ,

սոխ – 200 գ, լոլիկ – 300 գ,

սխտոր – 2-3 պճեղ,

համեմ, ռեհան – 50-ական գ,

ուրց — 3-4 ճյուղ,

համեմի աղացած սերմ – 1 թ/գ,

կարմիր կծու պղպեղ – 1 հատ,

դափնու տերև – 1-2 հատ, աղ

Պատրաստման եղանակը`

Տավարի միսը կտրատել: Սոխը մանր կտրատել:Միսն ու սոխը խառնել, լցնել թավայի մեջ, ավելացնել 1-2 ճաշի գդալ ջուր, աղ, մարմանդ կրակով եփել, կափարիչը կիսաբաց թողնել:Եթե պետք է, նորից ջուր ավելացնել:

Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հանել:Մանր կտրատել, լցնել մսի վրա, եփել ևս 5-6 րոպե:Կանաչին մանր կտրատել:Սխտորի ամեն պճեղ երեք-չորս մաս անել: Պղպեղի սերմերը հեռացնել, օղակ-օղակ կտրատել:

Կանաչին, սխտորը, դափնու տերևը, պղպեղը, համեմի սերմը լցնել մսի վրա, միասին եփել ևս 5-6 րոպե:Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել կես ժամ: Մատուցելուց առաջ տաքացնել, կանաչիով զարդարել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *