Վիտամիններով հարուստ ու շատ օգտակար աղցան «Գարուն». պատրաստվում է մի քանի րոպեում, բայց անչափ օգտակար է մազերի, մաշկի, ոսկորների համար

Գազարով պատրաստվող աղցանները շատ օգտակար են, հարուստ են վիտամիններով ու նաև շատ համեղ են:

Ստորև առաջարկվում է գազարով և կաթնաշոռով պարաստվող աղցանի բաղադրատոմս: Այս աղցանը հարուստ է վիտամիններով:

Գազարը հարուստ է նաև կարոտինով, որը շատ օգտակար է մազերի և մաշկի համար: Կաթաշոռը հարուստ է կալցիումով և ֆոսֆորով, որոնք ամրացնում են ոսկորները:

Դրանց համատեղ օգտագործման արդյունքում ստացվում է ցածր կալորիականությամբ և համեղ աղցան:

Բաղադրիչներ

-Գազար 150 գ, Կաթնաշոռ 150 գ

-Կանաչի 20 գ, Կանաչ սոխ ըստ ճաշակի

-Բուսայուղ (ցանկալի է ձիթապտղի յուղ) 1 ճաշի գդալ

-Աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Գազարը մաքրել և անցկացնել քերիչով: Կաթնաշոռը լցնել աղցանամանի մեջ և տրորել պատառաքաղով, որպեսզի գնդիկներ չմնանա:Գազարն ու կաթնաշոռը խառնել, ավելացնել մանր կտրատված կանաչին, սոխը, բուսայուղը: Համեմել աղով և պղղպեղով:Աղցանը կարելի է համեմել նաև մայոնեզով կամ թթվասերով, ձիթայուղը կարելի է փոխարինել քունջութի յուղով:

Կարելի է ավելացնել նաև մանրացված ընկույզ: Մի խոսքով կարելի է իմպրովիզ անել և աղցանի համը դարձնել քիմքին հաճելի:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *