Վերջերս ինքնաթիռով Հայաստան էի վերադառնում, երբ մի երեխա… Այս դեպքը դեռ երկար կհիշեմ…

Վերջերս արտերկրից ինքնաթիռով վերադառնում էի Հայաստան, երբ թռիչքի ընթացքում բարձրախոսով հայտարարեցին, որ բժիշկի օգնություն է անհրաժեշտ:

Բարձարցել էր 12 տարեկան տղայի ճնշում ու անտանելի ցավում էր որովայնը:Ես մոտեցա նրան, իսկ իմ հետևից եկան երկու կանայք: Նրանցից մեկը մանկաբույժ էր, մյուսը՝ նեղ մասնագետ, վարակաբան, իսկ ես էլ թերապևտ եմ:

Ի դեպ, նման բան առաջին անգամ էի տեսնում: Սովորաբար ինքնաթիռում միայն ես եմ բժիշկ, իսկ այս անգամ միանգամից 3 հոգի:Մենք զննեցինք տղային, իմացանք, թե ինչ ախտանիշներ ունի, ու եզրակացրեցինք, որ նրա մոտ պանկրեատիտ է: Մանկաբույժը ներարկում արեց, որպեսզի թեթևացնի վիճակը, իսկ ես մերսում էի որովայնը:

Տղայի մայրը վստահ ու հանգիստ պատասխանում էր մեր հարցերին: Նա հիստերայի մեջ չէր ընկել, որդուն չէր խղճում, բավականին հանգիստ էր պահում իրեն:Մյուս ուղևորները նույնպես օգնություն էին առաջարկում: Միայն մի քանիսն էին նստած տեղից խորհուրդներ տալիս ու նկատողություն անում: Բարեբախտաբար, ադեկվատ մարդիկ ավելի շատ էին:

Տղամարդկանցից մեկը գրկեց երեխային ու հարմար տեղ պառկացրեց: Մի կին դեղահաբերով մեծ տոպրակ բերեց, որոնք այնքան տեղին էին:Կարողացանք կարգավորել տղայի վիճակը, նա քնեց ու այլևս չգանգատվեց ցավից: Ես մի քանի անգամ այցելեցի նրան ու նկատեցի, որ մոտկայաքում բոլոր նստածները լուռ էին, որպեսզի չխանգարեն նրա քունը:

Այնքան ուրախ էի, որ նման ազգակիցներ ունենք, ովքեր կարող են մտնել դիմացինի, թեկուզ անծանոթի դրության մեջ, օգնել ու աջակցել: