Ընկերուհիներս հաճախ են ինձ վիրավորում՝ փնթի անվանելով: Իսկ գիտե՞ք՝ թե ինչու: Որովեհտև ես նախընտրում եմ զբոսնելու գնալ, քան թե ամբողջ օրն անցկացնել հատակներ լվանալով: Չեմ ապրում խոզանցում, բայց ոչ էլ ամեն օր մաքրություն եմ անում:
Ես համարում եմ, որ մարդ առաջին հերթին պիտի ինքն իր մասին հոգ տանի. իմ տանը միշտ մաքուր է, փոշի չկա, հատակները մաքուր են:
Ինչի՞ համար միևնույն տեղը 4-5 անգամ լվանամ: Ես երբեք չեմ պահում ավելորդ իրեր. այն, ինչ չի օգտագործվում, գնում է աղբանոց:Տունս մաքրում եմ շաբաթական 1 անգամ: ՈՒ դա լիովին բավական է, քանի որ միայնակ եմ ապրում: Ամեն ինչ դասավորում եմ իր տեղում, ու դրա շնորհիվ իմ բնակարանում բարդակ չի լինում:
Իսկ ահա զբոսնել, զվարճանալ շատ եմ սիրում: Չի լինում մի օր, որ տանից դուրս չգամ: Հանգստյան օրերին պարտադիր գնում եմ որևէ ցուցահանդեսի, համերգի, թատրոն, կինոթատրոն… Այդ թանկարժեք օրերը չեմ նվիրում կապիտալ մաքրություն անելուն:
Երբ ընկերուհիներս իմացան դրա մասին, ինձ փնթի անվանեցին: Բնականաբար, նրանք ասացին, որ կատակ էին անում, բայց դե…
Իսկ ես ուղղակի լռեցի, քանի որ դա ինձ բոլորովին չբարկացրեց: Ես վստահ եմ, որ ճիշտ եմ անում, չէ որ ավելի լավ է լինել երջանիկ ու չապրել ստերիլ պայմաններում, քանի թե հակառակը…
Ընկերուհիներս հաճախ են ինձ վիրավորում՝ փնթի անվանելով: Իսկ գիտե՞ք՝ թե ինչու: Որովեհտև ես նախընտրում եմ զբոսնելու գնալ, քան թե ամբողջ օրն անցկացնել հատակներ լվանալով:
Չեմ ապրում խոզանցում, բայց ոչ էլ ամեն օր մաքրություն եմ անում:
Ես համարում եմ, որ մարդ առաջին հերթին պիտի ինքն իր մասին հոգ տանի. իմ տանը միշտ մաքուր է, փոշի չկա, հատակները մաքուր են:
Ինչի՞ համար միևնույն տեղը 4-5 անգամ լվանամ: Ես երբեք չեմ պահում ավելորդ իրեր. այն, ինչ չի օգտագործվում, գնում է աղբանոց:
Տունս մաքրում եմ շաբաթական 1 անգամ: ՈՒ դա լիովին բավական է, քանի որ միայնակ եմ ապրում: Ամեն ինչ դասավորում եմ իր տեղում, ու դրա շնորհիվ իմ բնակարանում բարդակ չի լինում:
Իսկ ահա զբոսնել, զվարճանալ շատ եմ սիրում: Չի լինում մի օր, որ տանից դուրս չգամ: Հանգստյան օրերին պարտադիր գնում եմ որևէ ցուցահանդեսի, համերգի, թատրոն, կինոթատրոն…
Այդ թանկարժեք օրերը չեմ նվիրում կապիտալ մաքրություն անելուն: