Ես երբեք առանձնապես չեմ անհանգստացել քաշիս համար։ Ամուսնալուծված եմ, ունեցել եմ մի երեխա։ Աղջիկս վաղուց է մեծացել ու ամուսնացել։ Մի խոսքով, ինքս ինձ համար էի ապրում։Ես 55 տարեկան եմ, շատ ծեր չեմ, բայց դե երիտասարդ էլ չեմ։ Սկսեցի ուշադրություն դարձնել հայելու մեջ իմ արտացոլանքին ու հասկանալ, որ նման քաշ ունեցող կինը չի կարող գեղեցիկ լինել։
Իսկ ես այդ պահին հարյուր կիլոգրամից ավել էի կշռում, ընդ որում հասակս 164 սմ է։ Պատկերացնում եք չէ՞, մոտավորապես ինչ տեսք ունեի։Զբաղմունք չունենալու հետևանքով՝ սկսեցի նիհարել։ Սկզբում դժվար էր, հետո տարվեցի։ Սկզբում 20 կիլոգրամ նիհարեցի, հետո 30 կգ։
Մի խոսքով, հասա 55 կիլոգրամի։ Վերջապես սկսեցի ինձ դուր գալ, լրիվ փոխեցի զգեստապահարանս, ներկեցի մազերս։ Նայում էի հայելու մեջ, ու ինձ թվում էր, որ 40 տարեկանի տեսք ունեմ։Բայց մի քանի օր առաջ երթուղային էի նստել։ Մի երիտասարդ ձայն տվեց, ասաց․
-Քուրիկ ջան, դուք իջնու՞մ եք։
Ես ժպտալով պտտվեցի նրա կողմ, ու հանկարծ լսեցի կյանքիս ամենացնցող խոսքերը․
—Վայ, կներեք, տատի ջան․․․ Սխալվեցի․․․ Ներողություն․․․
Ես երբեք այդ աստիճանի չէի հիասթափվել։Եկա տուն, նորից նայեցի հայելու մեջ։ Իսկապես տատիկի եմ նման․ դեմքիս կան կնճիռներ, մաշկս կախված է։ Երբ գեր էի, նման խնդիր չկար։ Գուցե իզուր եմ նիհարել․․․ Գուցե ավելի ճիշտ կլիներ ուտել ու հանգիստ ապրել․․․