Վերջապես ես հասկացա, որ մենք իրար համար չենք ծնված և դա նորմալ է․․․

Ես կորցրեցի ինձ, մինչ սպասում էի, որ դու իսկապես կարող ես սիրել ինձ: Նայեցի հայելու մեջ և տեսա կորած ժպիտ, աչքերիս տակ մուգ շրջանակներ․․․ Ես հասկանում էի, որ կործանում եմ ինձ, բայց չէի կարողանում քեզ բաց թողնել․․․Դոփում էի տեղսինքս ինձ շատ ցավ և տառապանք պատճառելով, բայց դեռ հույս ունենալով, որ իր տված ամբողջ սերը մի օր կվերադառնա ինձ մոտ:

Ես չհասկացա, որ հուզական վերքերի մի մասը թողեց շատ տգեղ սպիներ իմ սրտի մեջ:Ոչ, ես քեզ չեմ մեղադրում: Հիմա ես հասկանում եմ, որքան էլ որ փորձես, դու չես կարող ստիպել ինքդ քեզ սիրել ինչ-որ մեկին: Դրա համար ես դադարեցի սպասել:

Իհարկե, կան հիշողություններ, որոնցից նույնպես պետք է ազատվել, քանի որ դրանք ցավ են պատճառում: Հիշողություններ, որոնք երբեմն ինձ հիշեցնում են, թե որքան եմ քեզ սիրում, և ինչու է ընդհանրապես ճակատագիրը այդքան անարդար:Ամենից շատ ուզում էի, կողքիս լինի մի մարդ, ում սիրելը ցավոտ չի լինի: Նա, ում հետ կարող ես վստահ լինել, որ հարաբերությունների առաջին իսկ դժվարությունների դեպքում նա չի թողնի քեզ:

Հիմա ես հասկանում եմ: Ես երբեք չեմ եղել այն կինը, ով քեզ պետք է: Կարծում եմ`դու նույնպես ինձ համար լավագույն տարբերակը չէիր: Մեզ վիճակված չէր միասին լինել: Եվ սա նորմալ է:Ես լիիրավ մարդ եմ, և, հետևաբար, արժանի չեմ կես սիրո: «Միգուցե», «մի օր»ես ևս կգտնեմ ինձ սիրող իսկական տղամարդու․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *