Սրճարանում նստած կինը ծաղրեց աղոթող երեխային․․․ Փոքրիկի պատասխանն անգին է․․․

Անցյալ շաբաթ երեխաներիս տարել էի սրճարան։ Իմ 6-ամյա տղան հարցրեց, արդյո՞ք կարող է աղոթել։ Երբ մենք ասացինք, որ ոչ մի խնդիր չկա, նա սկսեց շնորհակալություն հայտնել Աստծուն։
—Շնորհակալ եմ, Աստված ջան։ Ես այնքան լավ օր եմ ունեցել, իսկ հիմա պիտի համեղ ճաշենք։ Խնդրում եմ, այնպես արա, որ մայրիկս նաև պաղպաղակ պատվիրի մեզ համար։

Կողքի սեղանինների մոտ նստած այցելուների քմծիծաղից բացի մի կնոջ կողմից նկատողություն լսեցի․
—Այս ինչ է կատարվում մեր ազգի հետ, մեր երկրի հետ․․․ Ո՞վ է այդպես աղոթում․․․ Աստծուց պաղպաղակ են խնդրում․․․

Լսելով դա՝ տղաս արտասվեց ու հարցրեց․
—Մայրիկ, ի՞նչ-որ բան սխալ եմ արել։ Աստված բարկանու՞մ է ինձ վրա։

Ես ամուր գրկեցի նրան ու վստահեցրեցի, որ ամեն ինչ կարգին է, ու Աստված նման բանի համար երբեք չի բարկանում։ Մի պապիկ՝ լսելով մեր խոսակցությունը, աչքով արեց որդուս ու ասաց, որ հզոր կերպով է աղոթում։

Որդիս սրբեց աչքերը ու նայելով նկատողություն արած կնոջը՝ շշնջաց․
—Երևի նա երբեք Աստծուց պաղպաղակ չի խնդրել ու չի ստացել․․․ Համեղ պաղպաղակը օգտակար է հոգու համար։

Բնականաբար ճաշից հետո պատվիրեցի որդուս ուզածը։ Բայց ուտելու փոխարեն իմ երեխան վերցրեց ելակով այդքան երկար սպասված պաղպաղակը ու տարավ, դրեց այն կնոջ առաջ։ Նա ժպտալով ասաց․
—Կերեք սա, պաղպաղակը օգտակար է հոգու համար։ Իսկ իմ հոգին արդեն գեղեցիկ է։ Ձեզ ավելի շատ է պետք։