Արդյո՞ք գիտեիք, որ սուրճի նստվածքը կարելի է օգտագործել ամենաանսպասելի նպատակներով։ Այս տարբերակների մասին հավանաբար չգիտեիք։
- Սուրճի նստվածքը՝ աչքերի շուրջ մուգ շրջանների դեմ
Սուրճի նստվածքը կարող է ազդել որպես միզամուղ միջոց։ Կոկոսի յուղն ու սուրճի նստվածքը կօգնեն ձեզ ազատվել աչքերի տակի պարկերից ու մուգ շրջաններից։
Պարզապես խառնեք նշված 2 բաղադրիչները և քսեք աչքերի տակ, թողեք 20 րոպե։ Լվացեք։ Լավագույն արդյունքի հասնելու համար կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 2 անգամ։
- Արագացրեք մազերի աճը
Սուրճի նստվածքը կարող է խթանել մազերի աճը։ Դրանով շփեք գլխամաշկը՝ լոգանք ընդունելիս։
- Որպես համեմունք
Սուրճի նստվածը կարող եք օգտագործել միս կամ բանջարեղեն պատրաստելիս։
- Ազատվեք ցելյուլիտից
Սուրճի նստվածքը կարող է ծառայել որպես արդյունավետ միջոց ցելյուլիտի դեմ։
Ախտահարված հատվածների մերսումը նպաստում է ցելյուլիտից ազատվելուն։
- Հեռացնում է մաշկի մահացած բջիջները
Սուրճի նստվածքով մաքրեք մաշկը՝ այն հարթ ու թարմ դարձնելու համար։
- Բնական բուրավետիչ
Սուրճի նստվածք լցրեք փոքր տարայի մեջ և դրեք պահարանի կամ սառնարանի մեջ։
- Միջոց՝ վնասակար միջատների դեմ
Սուրճի նստվածքը կարող է արդյունավետ կերպով օգնել ազատվել վնասակար միջատներից։ Պարզապես այն շաղ տվեք հողամասում։
- Պարարտանյութ
Սուրճի նստվածքը կարող եք ավելացնել բույսերի հողին։ Արդյունքը շուտ նկատելի կլինի։