Սուրբ խաչի աղոթք. Աղոթիր առ Աստված
Մեր փրկության միջնո՛րդ.Ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն.
Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն,
աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ,
մեր հույսի ամուր ապաստա՛ն,
քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը.
Թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից,
ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից.
ԱՄԵՆ