Սկեսուրս մեր դստեր համար անուն է հորինել ու նրան միայն այդպես է դիմում

Երբ ինձ հղիության ժամանակ հայտնեցին, որ աղջիկ ենք ունենալու, սկեսուրս առաջին հերթին հետաքրքրվեց, թե արդյո՞ք նրա համար անուն մտածել ենք թե ոչ: Իբր անվան ընտրությանը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ:Ես ու ամուսինս վաղուց էինք որոշել, որ եթե դուստր ունենաք, անունը պիտի դնենք Ուլյանա: Երկուսիս էլ այն շատ է դուր գալիս: Եվ գեղեցիկ է հնչում, և արտասովոր է:

Լսելով դա՝ սկեսուրս ոչինչ չասաց, բայց տեսնելով՝ թե նա ինչպես սեղմեց շուրթերը, հասկացա, որ նրան այնքան էլ դուր չեկավ:Հետաքրքիրը սկսվեց 1 շաբաթից: Նա ասաց, որ աստղաբանության, էզոթերիկայի ու այլ «գիտությունների» ուսումնասիրության արդյունքում իմացել է, իբր այդ անունը մեր երեխային հարմար չէ, պետք է ուրիշ մտածել:

Ու իսկույն առաջարկեց իր տարբերակը, բայց չեմ նշի որը, որպեսզի չնեղացնեմ ոչ մեկին: Բայց անկեղծ եմ ասում, այդ անունն ինձ համար ուղղակի ծիծաղելի է:Բախտս բերել է ամուսնուս հարցում, նա չցանկացավ լսել մորը, ու հայտնեց, որ մենք արդեն վաղուց կատարել ենք ընտրություն:

Հիմա աղջիկս արդեն 6 ամսական է: Ամեն ինչ հիանալի, բայց կա մի մեծ ԲԱՅՑ… Սկեսուրս սկզբում երեխայիս միայն «աղջնակ» էր անվանում, իսկ հիմա դիմում է այն անունով, որն ինքն էր առաջարկում:Մեզ իսկապես անհանգստացնում է դա, էլ չեմ ասում նյարդայնանալու մասին: Չգիտեմ, թե ինչպես վարվեմ… Հանգիստ խոսելն այն կնոջ վրա չի ազդում: