Սկեսուրս մեր դստեր համար այլ անուն է հորինել, և այժմ նրան այդպես է դիմում․ դա ինձ հունից հանում է

«Երբ ուլտրաձայնային հետազոտությունով իմացանք, որ աղջիկ ենք ունենալու, սկեսուրս նախ հարցրեց՝ անուն ընտրե՞լ ենք նրա համար։

Ես ու ամուսինս վաղուց էինք որոշել՝ Ադելինա։ Երկուսս էլ շատ ենք սիրում այդ անունը։ Սկեսուրս լուռ լսում էր մեզ և ես անմիջապես հասկացա, որ նա դժգոհ է:

Դժվարությունները սկսեցին մեկ շաբաթ անց: Նա ունի մի ընկերուհի, ով սիրում է աստղագուշակություն, էզոթերիզմ ​​և նման այլ բաներ: Նա սկսեց խորհրդակցեց այդ կնոջ հետ:«Այս անունը չի համապատասխանում ձեր երեխային. Ուրիշ բան ընտրեք»,- մեզ կտրականապես ասաց սկեսուրս։ Իսկ հետո հնչեցրեց իր տարբերակը՝ իր տատիկի անունը։

A beautiful grandma spending quality with her 5 month old granddaughter.

Ամուսինս, փառք Աստծո, ադեկվատ է, մայրիկի խոսքերին ուշադրություն չդարձրեց. Այսպիսով, մենք դստերս կոչեցինք Ադելինա անունով:

Նա արդեն 5 ամսական է։ Բայց զավեշտալին այն է, որ սկեսուրս սկզբում թոռնուհուն պարզապես «աղջիկ» էր ասում, իսկ հիմա համառորեն նրան անվանում է հենց իր ընտրած անունով։ Հիմա նա այլ տեսություն ունի, ասում են՝ եթե մարդ 2 անուն ունի, ուրեմն պաշտպանված է չար ոգիներից։

Մեկ այլ բան էլ է վիրավորական՝ ամուսինս քույր ունի։ Ես ու նրա քույրը հղի էինք միաժամանակ։

Ու նրան էլ սկեսուրս տղայի համար այլ անուն խորհուրդ տվեց, և նրանք այդպես էլ անվանեցին տղային։ Այժմ նրա սիրելի թոռը տալիս տղան է, իսկ մեր աղջիկն ընդամենը երկու անուն ունեցող փոքրիկ է։