Սեր. Ինչ է դա…

Այսօր միտքը, որ սեր չկա հետզհետե դառնում է տարածված:

1. Ոմանք ասում են,որ սերը դա միայն խաբկանք է… Իլյուզիա, որը մենք ամեն օր նկատում ենք շրջապատում:

Մեխանիզմ է,իսկ այն, որ մենք սիրահարվում ենք դա այս մեխանիզմի մի մասն է:

Սերը- սոցիալական ծրագիր է, որից անհնար է փախչել:

2. Ոմանք ասում են,որ սերը դա քիմիական ռեակցիա է մարմնում և ուղեղում:

Այն բոլոր անսովորը, տարօրինակը, թիթեռնիկները փորում, սրտի զարկերը, …Այս ամենը քիմիա է և հորմոններ:

Քնքշությունը,որը մենք տածում ենք մարդու հանդեպ- ծրագրավորվում է հորմոններով, ինչպես նաև հավատարմությունը,երջանկությունը, ուրախությունը, սիրահարվածությունը:

Սերը դա — հորմոնների և քիմիական ռեակցիաների ամբողջություն է, որոնք մեզ տալիս են հնարավորություն զգալ ուրախ ու երջանիկ:

Մեզ հաճելի է, մենք յոթերորդ երկնքում ենք,իսկ բոլոր այդ հորմոնները — թմրանյութեր են, ինչպես և ինքը սերը:

3. Կա ևս մեկ տեսակետ,այն կայանում է նրանում,որ սերը դա- միայն բիոլոգիական թակարդ է և այն ամենը ինչ մենք զգում ենք բնության խորամանկ ծրագիրն է,որի շնորհիվ մարդիկ կստեղծեին իրենց պատճենները և մարդկությունը կշարունակեր ապրել և բազմանալ:

Այս ամենը կարդալուց հետո կարող եք այս խոսքերում իմաստ եւ ճշմարտության գտնել,իմչպես նաև տեսնել սարկազմ և նեգատիվ:

Երջանիկ մարդիկ կարիք չունեն մտածելու սիրո մասին: Նրանք վարվում են այնպես ինչպես ճիշտ են գտնում: Մարդիկ ովքեր սիրում են,նրանք դա անում են իրենց համար և նրանց չի հետաքրքրում շրջապատի կարծիքը:

Նրանց այս մասին մտածելը այնքան էլ չի հետաքրքրում, քանզի այն ինչ նրանք իսկապես զգում են իրականում գոյություն ունի և դա այնքան հիասքանչ է:

Այս դեպքում, որտեղից է ի հայտ գալիս այն միտքը, որ սեր գոյություն չունի:

Այս ամենի պատճառը հիասթափություն է, ցավը, դավաճանությունը, իսկ նրանք, ովքեր կյանքում չեն սիրել, բայց այնուամենայնիվ չեն հավատում սիրուն, տեսել են շրջապատողների ցավն ու տառապանքը…

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *