Ջեռոցում կարտոֆիլի շատ հեշտ ու հագեցնող բաղադրատոմս. նոր ուտեստ, որը կգոհացնել ընտանիքի անդամներին

Բաղադրիչներ

կարտոֆիլ — 1 կգ
աղ ծովի — 2 ճ/գդ

ալյուր — 3 ճ/գդ
կարագ — 100 գր

սամիթ — մի քանի ճյուղ
սխտոր — 2-3 պճեղ

Պատրաստման եղանակ

Ջեռոցը նախօրոք տաքացնում ենք 180-200 աստիճան: Կարտոֆիլը լավ լվանում ենք, իսկ պոլիէթիլենային թաղանթի մեջ խառնում ենք ալյուրն ու աղը: Կարտոֆիլը լցնում ենք թաղանթի մեջ և թափահարում. արդյունքում վերջիններս ալրապատվում են:Կարտոֆիլները տեղափոխում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և թխում 45-65 րոպե (կախված մեծությունից):

Պատրաստում ենք միջուկը: Կարագը, մանր կտրատած սամիթն ու ճզմած սխտորը խառնում ենք, ցանկության դեպքում կարող ենք նաև խոզապուխտ կամ լոլիկ ավելացնել: Միջուկը լցնում ենք կարտոֆիլի մեջ, պատառաքաղով լավ խառնում և 10 րոպեով տեղափոխում ջեռոց:Կարտոֆիլը հանում ենք ջեռոցից և վայելում:

Ահա և վերջ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *