Պատրաստեք շատ համեղ վրացական սացիվի. ահա բաղադրատոմսը

Բաղադրամասեր

3 կգ հնդկահավի մսին՝

800 գ մաքրած հունական ընկույզ,

600 գ սող,

25 գ սպիտակ աղացած պղպեղ,

3 թեյի գդալ ուցխո-սունելի,

5 գ սխտոր

5 գ մեխակ,

2 թեյի գդալ զաֆրան,

2 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ,

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Միսը եփել խորը ամանի մեջ։ Եփելուց հետո հանել և դնել, որ սառչի։ Արգանակի վրայից հանել յուղը և ավելացնել նախապես կտրատած սոխը։

Մնացած արգանակը թողնել, որ սառչի։ Ընկույզը 2-3 անգամ մսաղացով մանրացնել, որպեսզի չմնան պինդ գնդիկներ։

Ընկույզը խառնել սոխի հետ, բացել արգանակով և ավելացնել բոլոր համեմունքները՝ բացի քացախից։ Մաս-մաս ավելացնել մնացած արգանակը։

Արգանակն ավելացնել փոքր մասնաբաժիններով։ Սացիվին եփել 6 ժամ՝ անընդմեջ խառնելով մինչև պինդ լուծույթ ստանալը։

Միաժամանակ եփած հնդկահավը դնել ջեռոցում 250 աստիճան պայմաններում 20 րոպե։ Հանել և բաժանել միջին չափի կտորների, ոչ շատ փոքր։

Ստացված զանգվածը պնդանալուն պես ավելացնել մսի կտորները։

Եռալու ժամանակ ավելացնել 2 ճաշի գդալ քացախ, խառնել և անջատել կրակը։ Մեկ գիշեր պահել սառնարանում։

Մատուցելիս վրան լցնել նռան հատիկներ և մաղադանոս:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *