Ամուսինը ընդհանրապես չի գնահատում իրեն։ Անգամ ծննդյան օրը չի շնորհավորել, սովորականի պես վիրավորել է, նեղացրել։
Երեխաներն արդեն մեծ են, իրենց գործերն ունեն, մի հաղորդագրություն են ուղարկել ու վերջ։ Ու ահա նա նստած է տանն ու արտասվում։
50 տարեկանն է լրացել, այդ տարիքում արդեն հասկանում է, որ բողոքելը լավ բան չէ։ Պարզապես այդպես է ստացվել, ներեք։ Մարդ չկա կողքին, որ խոսի, ու դրա համար էլ որոշում է կիսվել համացանցում։
Ու ահա մի կին գրում է մեկնաբանություններում։
-Իսկ դուք որտե՞ղ եք ապրում։ Հա, նույն քաղաքից ենք։ Եթե ուզում եք, ես հիմա կգամ, ճանապարհին համեղ բուրգեր կգնեմ, հաց ու խոզապուխտ, հյութ ու շամպայն։
Կարտոֆիլ ֆրի էլ կբերեմ։ Մենք միասին կուտենք, հետո կգնանք կինոթատրոն։ Իսկ եթե շփվելու ցանկություն չունեք, ինքներդ պատվիրեք այդ ամենը։ Կամ ավելի բարձրորակ սնունդ պատվիրեք։ Գեղեցիկ հագնվեք, հարդարեք մազերը, դիմահարդարում արեք։
Գնացեք ֆիլմ կամ ներկայացում դիտեք։ Եվ ամենակարևորը՝ ուրախացեք։ Ուրախացեք, որ ապրում եք։ Թույլ մի տվեք գողանալ ձեր ծննդյան օրը։ Յուրաքանչյուր օր նվեր է, յուրաքանչյուր օր՝ տոն է։ Ես դա աշխատանքի բերումով գիտեմ։
Ու կինը, որը գանգատվել էր, հարցնում է․
—Դուք երևի հոգեբան եք, հա՞։
—Ոչ, ես վերակենդանացման բաժանմունքում աշխատող բուժքույր եմ․․․
Սա ամենաճիշտ խորհուրդն էր, որը կարելի էր լսել ամեն օր կյանքի համար պայքարող մարդկանց տեսնող բուժքրոջից։
Բուժաշխատողները մեզանից լավ գիտեն, թե մարդիկ դժվարին պահին որքան են ուզում ապրել․․․ Իսկ եթե ունեք նման հնարավորություն, մի վատնեք ժամանակը տառապանքների վրա։ Ուղղակի ապրեք՝ ինքներդ ձեզ համար։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը