Պատկերացնու՞մ եք, նման բան էլ է լինում․․․ Հարազատ աղջիկը իր կյանքից ջնջել է հորը, անգամ բարև չի տալիս կողքով անցնելիս․․․

Պատկերացնու՞մ եք, նման բան էլ է լինում: Պատմում եմ բարեկամիս պատմությունը, ում հետ ժամանակին շատ մտերիմ էինք:

Սովորական ընտանիք էին. ամուսիններ էին, ունեին 5 տարեկան աղջիկ: Ամուսինը որդի էր ուզում, բայց նրանց մոտ չէր ստացվում:

Տարիներն անցնում էին, և վերջապես 43 տարեկանում ծնվում է երկար սպասված տղա երեխան: Բայց ուրախությունը երկար չտևեց: Երեխայի «աուտիզմ» ախտորոշումը կոտրեց ընտանիքի երջանկություն:

Լիարժեք ապաքինում ոչ ոք չէր երաշխավորում, միայն կայուն վիճակը պահպանող թերապիա: Կինը դուրս եկավ աշխատանքից, մեծ տունը վաճառեցին, գնեցին 1 սենյականոց, որ գումար ունենան:

Մայրը գիշեր-ցերեկ հեռու չէր գնում որդուց: Դրա պատճառով կնոջ օրգանիզմը չդիմացավ ծանրաբեռնվածությանը, նա լուրջ հիվանդացավ: Ամբողջ տան և երկու երեխաների հոգսն ընկավ ամուսնու վրա:

Կինը շուտով մահացավ, իսկ խեղճ հայրը անելանելի վիճակում հայտնվելով՝ սկսեց խմել:Աղջիկը գնաց տնից, տեղափոխվեց տատիկի տուն: 3 տարուց նա չափահաս դարձավ, սկսեց աշխատել:

Իսկ աուտիստ որդին մնաց հոր հետ: Նա իր հնարավորությունների սահմաններում աշխատում է, խնամում որդուն:

Այժմ աղջիկը մոր մահվան մեջ մեղադրում է հորը, ով որդի ունենալու իր կույր ցանկությամբ ստիպեց կնոջը ծննդաբերել 43 տարեկանում:

Հիմա որդին մեծացել է, 20 տարեկան է, ապրում է հոր ու տատիկի հետ: Իսկ աղջիկը մինչև հիմա չի ներել հորը, նույնիսկ իր հարսանիքին չհրավիրեց: Անհասկանալի է, թե ով է այս պատմությամբ մեջ սխալ, իսկ ով ճիշտ: